Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, բախվել է 4 մեքենա          Ալիևը փող է սկսում ծախսել Փաշինյանի ընտրարշավի ու նրա ընդդիմադիրներին «սևացնելու» համար       Ծառուկյանի տները սկսելու ենք վերադարձնել ժողովրդին, մինչև 2031 թ. սարի գլխի էն տունը պետք ա ծերերի խնամքի կենտրոն դառնա    

04 հոկ 2023 15:24

Եվրամիությունը Երևանին ծուղակ գցեց, իսկ եվրոպացի դիտորդները դավաճանեցին հայերին

Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Եվրամիությունը դավաճանեց Հայաստանին, իսկ եվրոպացի դիտորդները դավաճանեցին հայերին. ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Վերջին իրադարձությունները հստակ ցույց տվեցին, որ եվրոպացի դիտորդները որդեգրել են ամենաստոր դիրքորոշումը։ Նրանք սկզբում զբաղված էին Հայաստանին ուղղված հորդորներով ու խոստումներով և պարզապես պաշտոնական Երևանին այլ ծուղակ գցեցին, իսկ հետո դարձան լուռ վկաներ, թե ինչպես է զարգանում իրավիճակը»,-​ասել է Զախարովան։

Նա ընդգծել է, որ Բրյուսելը լուռ հետևում էր, թե ինչպես են ռուս խաղաղապահները օգնում Հայաստան մեկնող Լեռնային Ղարաբաղի բնակիչներին և հումանիտար օգնություն հասցնում տարածաշրջան։

Զախարովան մատնանշելով ԵՄ-ին՝ նկատել է, որ ՀՀ քաղաքացիներին սուտ հրահրում են ու ասում, որ իբր դավաճանվել են Ռուսաստանի կողմից։ «Չէ, Ռուսաստանը չի դավաճանել։ Ռուսաստանը միշտ եղել է այնտեղ, միշտ դադարեցրել է արյունահեղությունը այս տարածաշրջանում և միշտ օգնել է ֆինանսապես, տնտեսական և մարդասիրական առումով»,-ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ նշելով, որ հենց Եվրամիությունն է խորհուրդ տվել Երեւանին հրաժարվել Մոսկվայի միջնորդությամբ հաստատված պայմանավորվածությունների կատարումից։

«Եվրամիությունն էր, որ դավաճանեց հայերին»,-եզրափակել է Զախարովան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր