Արտակարգ դեպք՝ Տավուշում, բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում 34-ամյա տղամարդու վրա          Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին       Ադրբեջանական ինքնաթիռ է ֆիքսվել «Զվարթնոց» օդակայանում, Շահին Մուստաֆաևը Երևանում է    

05 հոկ 2023 10:17

Ռուսները խաբել են Արցախի նախկին նախագահներին, մեծ գումարների դիմաց խոստացել են, որ անվտանգ կտեղափոխեն Հայաստան.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին իրադարձությունների ժամանակ ռուս խաղաղապահներն իրենց խայտառակ վատ են դրսեւորել` բացարձակապես չկատարելով իրենց պարտականությունները եւ խաբելով հայերին: Մենք տեղեկացանք, որ Արցախի նախկին նախագահները մինչեւ վերջին պահը եղել են խաղաղապահների նստավայրում, եւ նրանց խոստացված է եղել, որ անվտանգ կտեղափոխեն Հայաստան, բայց ռուսները խաբել են` չկատարելով իրենց խոստումը: Դրա փոխարեն նրանցից ոմանք մեծ գումարներ են աշխատել` ադրբեջանական ցուցակներում գտնվող ինչ-որ անձանց երկրից դուրս բերելու դիմաց:

Մի անձից, օրինակ, ըստ մեզ հասած հավաստի տեղեկությունների, 280 հազար դոլար են վերցրել եւ երկու ավտոմեքենայի համարներ փոխանցել Հակարիում գտնվող ադրբեջանցիներին, որ թույլ տան՝ այդ մեքենաներն անարգել անցնեն սահմանը: Ինքը` Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ով տարիների ջերմ հարաբերություններ ուներ ռուսների հետ, վստահ է եղել, որ ռուսներն իրեն չեն հանձնի Ալիեւին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր