Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 1-ի համար          Երևանում ՏԻՄ վերջին ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից. «Ժողովուրդ»       Նիկոլ Փաշինյանն ամոթանք է տվել, թե` չեք ուզում Ձեր մի կտոր հողը զիջել, հանուն ՀՀ անկախության․ «Հրապարակ»    

09 հոկ 2023 10:33

Ադրբեջանը «շների պես կհետապնդի հայերին».Մենք այժմ գտնվում ենք Հայաստան ներխուժման անմիջական սպառնալիքի տակ

Ադրբեջանը «շների պես կհետապնդի հայերին».Մենք այժմ գտնվում ենք Հայաստան ներխուժման անմիջական սպառնալիքի տակԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հայտարարել է, որ Ադրբեջանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է ներխուժել Հայաստան։ «Brussels Signal» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիայից հետո Ադրբեջանը հարձակվելու է հենց Հայաստանի վրա։

Հարցազրույցում Տիգրան Բալայանն ասել է, որ միջազգային իրավունքը հարգելու Ադրբեջանի խոստումները դատարկ են։

«Մենք այժմ գտնվում ենք Հայաստան ներխուժման անմիջական սպառնալիքի տակ»,- ասել է նա։
Հիմնական խնդիրն այն էր, որ նախագահ Իլհամ Ալիևը իր էքսպանսիոնիստական ծրագրերի համար մինչև հիմա չի առերեսվել որևէ կոնկրետ հետևանքի:

Այն բանից հետո, ինչ Ադրբեջանը անվանեց «հակաահաբեկչական գործողություն», Լեռնային Ղարաբաղը կապիտուլացվեց, որին հաջորդեց այնտեղ բնակվող ավելի քան 100 հազար հայերի զանգվածային արտագաղթը, նշում է լրատվամիջոցը։

Այժմ Հայաստանը պնդում է, որ նախագահ Ալիևը մտադիր է ավելին անել: Խոսքը, մասնավորապես, «Զանգեզուրի միջանցքի» մասին է, որը բուն Ադրբեջանը բաժանում է Նախիջևանից։ Միաժամանակ Բալայանը բլեֆ է համարել Բրյուսելում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը, թե իր երկիրը միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածքի հետ կապված ծրագրեր չունի։

Նա վկայաբերել է նախագահ Ալիևի նախկին հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանը «շների պես կհետապնդի հայերին»։

«Reuters»-ը հաղորդում է նաև, որ Ալիևը վերջերս Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Զանգեզուրը «պատմական ադրբեջանական հող է», նշում է լրատվամիջոցը։
Բալայանի կարծիքով, ԵՄ-ն Ալիևին պետք է վերջնաժամկետ տա Հայաստանի սահմանամերձ շրջանից իր բանակը դուրս բերելու և դադարեցնի ԵՄ-ի հետ Ադրբեջանի՝ առանց վիզայի համաձայնագրի գործողությունը, եթե նա չկատարի այն։

Նա նաև ասել է, որ «անհատական պատժամիջոցները կարող են հստակ ազդանշան լինել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր