Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

09 հոկ 2023 10:49

Այստեղ էլ հանգստություն չգտան.Պուգաչովան և Գալկինը փախչու՞մ են Իսրայելից

Telegram-ի ալիքները տարածել են մի լուսանկար, որտեղ, ենթադրաբար, Ալլա Պուգաչովա-Մաքսիմ Գալկին աստղային ամուսնական զույգն է (ՌԴ-ում օտարերկրյա գործակալ ճանաչված-խմբ․)։

Ենթադրվում է, որ լուսանկարում եղել են Պուգաչովան և Գալկինը, և որ նկարն արվել է այսօր Իսրայելի օդանավակայանում։ 

Նշվում է, որ նրանք, իբր, մտադիր են լքել Իսրայելը՝ կապված վերջին իրադարձությունների հետ։ Վերջին տարիներին նրանք ընտանիքով՝ զավակներով հանդերձ ապրում են հրեական պետությունում։

Արտիստները պաշտոնապես չեն մեկնաբանել իրենց հնարավոր հեռանալու մասին տեղեկությունը։

Նախօրեին Գալկինը սոցցանցերում հայտնել էր, որ ողջ ընտանիքը վաղ առավոտյան արթնացել է օդային հարձակման ազդանշանից։

«Դժվար ժամանակ է Իսրայելի համար: Ցավակցում եմ զոհերին և նրանց ընտանիքներին,- գրել է նա,-Մենք աղոթում ենք նրանց համար, ովքեր պատանդ են վերցվել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր