Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին՝ գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին          Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղում երթի երկարությունը հասնում է մի քանի կիլոմետրի       Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ    

10 հոկ 2023 14:34

Պաղեստինա-իսրայելական պատերազմի ֆոնին մեր տարածաշրջանում կարող են զարգանալ ամենածայրահեղ իրադարձությունները

Էրդողանը երեկվա իր ելույթում նորից հնչեցրել է Հայաստանին ուղղված հերթական պահանջ-նախապայմանը: Այս մասին գրում է  պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։


««Ակնկալում ենք, որ Հայաստանի կառավարությունը առաջիկայում կորդեգրի խաղաղությանն, անվտանգությանը և բարօրությանն ուղղված քաղաքականություն։ Նորից ուզում եմ կրկնել, որ Եթե այդպես լինի, և Հայաստանը պահի իր տված խոստումները, մասնավորապես՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը, պատրաստ ենք Հայաստանի հետ քայլ առ քայլ զարգացնել մեր հարաբերությունները։ Իսկ Իրանի կառավարությանը կոչ ենք անում միանալ այս պատմական նախագծին»։


Երեք հետևություն.


◾️Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը դեռ 2020թ.-ին խոստացել է բացել միջանցք։ Հենց այս «խոսքը պահելու» մասին է անդադար նշում Էրդողանը։


◾️ Թուրքիան ոչ մի դեպքում չի բարելավելու Հայաստանի հետ հարաբերությունները։ Նա օգտագործելու է այդ խայծ-թեման՝ Հայաստանից «քայլ առ քայլ» նոր կարևոր զիջումներ ստանալու համար։


◾️ Իրանը շարունակում է մնալ Սյունիքով թուրանական միջանցքի դեմ միակ իրական գործոնը։ Սա է պատճառը, որ վերջին շրջանում թուրք-ադրբեջանական երկյակը փորձում է ամեն գնով մեղմացնել իրանական դիրքորոշումը։


Այս ֆոնին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը այցելելու է այսօր օկուպացված Շուշի, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զ. Հասանովը հրամայել է ուժեղացնել Հայաստանի հետ ռազմաճակատի գծում ծառայությունը։ Պաղեստինա-իսրայելական պատերազմի ֆոնին մեր տարածաշրջանում կարող են զարգանալ ամենածայրահեղ իրադարձությունները»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր