Տեսանյութ․Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագ, Տնօրհնեքի արարողություն ԱՀԹ առաջնորդարանում          Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում       Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս    

11 հոկ 2023 10:17

Հայաստանի շուրջ ձևավորվում է անվտանգային վակուում

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․


«Հայաստանը գործնականում դադարեցրել է իր մասնակցությունը, այսպես կոչված, եվրասիական հարթակներին:


Այսօր հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու ԱՊՀ գագաթաժողովին:
Ռուսաստանից ու նրա ստեղծած ինտեգրացիոն հարթակներից Փաշինյանը սկսեց սահմանազատվել 2022-ի գարնանից, իմ կարծիքով՝ ոչ թե ռեալ հաշվարկների, այլ ավելի շատ պատրանքների հիման վրա:
Մի կողմից, հայ- ռուսական հարաբերություններում անտագոնիզմի բաղադրիչն ավելացավ, մյուս կողմից՝ Արևմուտքից Նիկոլ Փաշինյանը չստացավ անվտանգության այլընտրանքային կայուն առաջարկություններ:


Այս ամենից ստացվեց Ռուսաստանի հետ բաց հակադրություն՝ առանց արտաքին աջակցության:
Հետևանքը հստակ է՝ Հայաստանն այլևս օտարված է ռուսական ինտեգրացիոն նախագծերից(ֆորմալ ներկայությունն այլևս ոչինչ չի տալիս), մյուս կողմից՝ նրան առանձնապես չեն սպասում արևմտյան հարթակներում, մանավանդ, որ իսրայելա- պաղեստինյան պատերազմը, լրացնելով ուկրաինականին, ամբողջապես կլանում է արևմտյան կենտրոնների ռեսուրսները՝ մեզ ու մեր խնդիրները թողնելով լուսանցքում:


Հայաստանի շուրջ ձևավորվում է անվտանգային վակուում, որի առաջացրած ռիսկերը, կարծում եմ, ակնհայտ են»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր