Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

11 հոկ 2023 13:29

Ով կգա գլխատելու, սպանելու Հոլոքոստից փրկված կանանց, մենք կկործանենք նրան առանց փոխզիջման. Իսրայելի պաշտպանության նախարար

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ինքը «հանել է բոլոր սահմանափակումները» Իսրայելի պաշտպանության բանակի համար ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարում։


«Ով կգա գլխատելու, սպանելու Հոլոքոստից փրկված կանանց, մենք կկործանենք նրան առանց փոխզիջման», - ասել է Յոավ Գալանտը զինվորներին, երբ նրանք ստուգում էին Գազայի հատվածի հետ Իսրայելի սահմանի երկայնքով առաջնագիծը:


«Համասը ցանկանում էր փոփոխություն Գազայում, այն կփոխվի 180 աստիճանով, քան նա սպասում էր: Նրանք կփոշմանեն այս պահի համար։ Գազան երբեք նույնը չի լինի»,- ասել է Գալանտը՝ Համասին անվանելով «Գազայի «իսլամական պետություն»:


Իսրայելցի նախարարն այցելել է Գազայի հատվածում՝ Ռեյմի ռազմաբազայում Իսրայելի պաշտպանության բանակի դիվիզիայի շտաբ։


Օդային հարվածները մինչ այժմ Իսրայելի հիմնական պատասխան միջոցն են Գազայի հատվածում, երբ ինքնաթիռները բազմիցս հարվածներ են հասցնում խիտ բնակեցված 140 քառակուսի մղոն ափամերձ գոտուն, բազմաթիվ շենքեր վերածելով ավերակների, տասնյակ հազարավոր մարդկանց ստիպելով լքել իրենց տները և լցվել առանց այն էլ գերբնակեցված հիվանդանոցները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր