Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութում առկա է արհեստական բանականության կիրառում, ձայնն ամբողջովին փոփոխված է          ՊՆ ծառայողը «BMW»-ով բախվել է ծառերին, հողաթմբերին, հայտնվել հողամասում և մшհացել       Ավան-Առինջի ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել «Mazda»-ում և «Nissan»-ում    

11 հոկ 2023 16:31

Հիմա տեղի է ունենում տարածքները «զինված խմբավորումներից» մաքրելու գործընթաց.Ղարաբաղում կան որոշ խմբեր, որոնք թաքնվում են

Ղարաբաղում կան որոշ խմբեր, որոնք թաքնվում են. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպմանը:

«Հիմա տեղի է ունենում տարածքները «զինված խմբավորումներից» (չակերտները՝ Tert.am) մաքրելու գործընթաց: Մեր տվյալներով դեռ կան որոշակի խմբեր, որոնք թաքնվում են այս տարածքում: Սեպտեմբերի 20-ից հետո Ղարաբաղում զինված սադրանքներ են եղել։ Տարածքը բավականին մեծ է, լեռնային, անտառապատ, ուստի ժամանակ կպահանջվի՝ տարածքն ամբողջությամբ «զինված խմբավորումներից» (չակերտները՝ Tert.am) մաքրելու համար»,-ասել է Ալիևը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով ռազմական ագրեսիա է սկսել Արցախում՝ դա անվանելով «տեղական բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ»՝ իբրև թե «սահմանադրական կարգը վերականգնելու» համար։ Մեկ օր անց ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի մասին: Դրան հաջորդել են Արցախի պաշտպանության բանակի զինաթափումը և Արցախի Հանրապետության լուծարման որոշումը: Դրանից հետո Արցախից Հայաստան է բռնի տեղահանվել ավելի քան 100 000 մարդ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր