Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

12 հոկ 2023 13:01

Զարմանում եմ, թե Ադրբեջանն էսքան երկար ինչու է սպասել, իրենք էլ չէին սպասում, որ էսքան մանկամիտ են էս էլիտան, էս գործիչները

«Ես տեսնում էի, որ երկիրն անդունդ գնում էր, բայց նաև տեսնում էի անդունդ չգնալու հնարավորությունը»:
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԼՂ ՏԿԵ նախկին նախարար, նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը՝ նշելով, որ եկել են մարդիկ, որ մտածել են, թե այդ անդունդ գնացող մեքենայի վարորդը այդքան էլ արագ չի գնում և պետք է արագացնել մեքենայի ընացքը ու վերջում ստացել են այն, ինչ ստացել են։

Հարցին, թե ենթադրենք՝ քաղաքական էլիտաները հավատացել են ռուսներին, բայց վերջում նրանց էլ ձերբակալել են, այսինքն ստացվում է՝ այդ մարդիկ իրենք իրե՞նց էլ չեն ուզել պաշտպանել, Հայկ Խանումյանն ասել է.

«Եթե լավ ուսումնասիրեք քաղաքական էլիտաներին, կհասնականք, որ այստեղ ոչ այնքան ռուսների նկատմամբ վստահությունն էր, ինչքան անասնական վախը Սամվել Բաբայանի իշխանության գալուց, ես դա տեսել եմ 2016-ին։ Պատերազմի օրը Սամվել Շահրամանյանին ասացի, որ տուր իշխանությունը Սամվել Բաբայանին, անգամ չկարողացան բենզին բաժանել, որը բերեց հսկայական ողբերգության։ Մի հսկա բանակ են լուծարել՝ 15 000-ից ավելի մարտիկ զորացրել են և չեն կարողացել ամենքին 20 լիտր բենզին տալ ու ասել՝ ընտանիքդ տարհանի։

Մարդիկ եթե տարրական բաները չեն կարողանում կազմակերպել, դուք ինչպես եք ուզում, որ աշխարհաքաղաքական վերլուծություն անեն կամ կողմնորոշվեն այս ամենի մեջ։ Ես զարմանում եմ, թե Ադրբեջանն էսքան երկար ինչու է սպասել, իրենք էլ չէին սպասում, որ էսքան մանկամիտ է էս էլիտան, էս գործիչները»,-ասել է Խանումյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր