Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան          Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Եվս մեկ լուրջ վարակիչ, վտանգավոր հիվանդության բռնկման մասին    

31 հոկ 2023 14:02

Տեսանյութ.Զանգել են Ադրբեջան, ասել՝ բա սենց բան ենք ուզում անել, նրանք էլ ասել են՝ խելոք մնացեք, տեղներդ վեր ընկեք, հիմա գազն ենք անջատում.աբսուրդ է , որ Շահրամանյանի փոխարեն ոմն Ջեյհուն է որոշումներ ընդունում

Ամբողջ աբսուրդն այն է, որ Սամվել Շահրամանյանը իր որոշումները համաձայնեցնում էր Ադրբեջանի հետ, ենթադրում եմ այդ երկրի Անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահի հայտարարությանը, որ երբ Հայկ Խանումյանն իրեն դիմել է, որ Սամվել Բաբայանը ստանձնի պատասխանատվությունը եւ բանակցի Ադրբեջանի հետ, ինքն անմիջապես կապ է հաստատել Ադրբեջանի հետ եւ այնտեղից իրեն ասել են, որ իրենց պահանջները հստակ են, որ բոլորի հետ իրենք նույն պահանջներով են աշխատելու:


«Զարմանում եմ, որ Սամվել Շահրամանյանի փոխարեն ոմն Ջեյհուն է որոշումներ ընդունում: Այստեղից է գալիս ամբողջ ողբերգականությունը: Կարծում եմ՝ նախաքննական մարմինը այդ առումով Սամվել Շահրամանյանին հարցեր կունենա ուղղելու: Իսկ ինչո՞ւ Ադրբեջանի նախընտրելի մարդը չպետք է Սամվել Շահրամանյանը լիներ, որը ինչ թուղթ տալիս էին, ստորագրում էր եւ ընդհանրապես, բանակցելու որեւէ ունակություն չուներ: Նույնիսկ  չկարողացավ բանակցել նախկին նախագահներին դուրս բերելու համար, որոնց անվտանգությունը, պաշտպանությունը հենց իր վրա էր, իր ենթակայությամբ գործող ԱԱԾ-ի վրա էր»,-ասաց Խանումյանը:


Հարցին՝ Ադրբեջանը կհամաձայնե՞ր ավտոնոմիա տալ Արցախին, ինչի մասին հայտարարում է Սամվել Բաբայանը, Հայկ Խանումյանը պատասխանեց. «Դեռեւս 2022-ի դեկտեմբերից, երբ բլոկադայի պայմաններում Սամվել Բաբայանը եկավ Արցախ եւ քաղաքական գործընթաց սկսեց, տարբեր գաղափարներ կային, որ ինքը ներկայացնում էր իր հանդիպումներում: Այդ գաղափարների մեխն այն էր, որ պետք է գնանք բանակի արդիականացման, սոցիալական նոր համակարգի, որը թույլ կտար բնակչությանը մնալ Արցախում եւ ակտիվ նախաձեռնող արտաքին քաղաքականություն վարել, այդ թվում Ադրբեջանի հետ հարաբերություններում; Ամբողջ մեխն այն էր, որ դու պետք է լինես նախաձեռնող, ոչ թե վազես Ադրբեջանի նախաձեռնությունների հետեւից:


Զանգել են Ադրբեջան, ասել՝ բա սենց բան ենք ուզում անել, նրանք էլ ասել են՝ խելոք մնացեք, տեղներդ վեր ընկեք, հիմա գազն ենք անջատում, կգաք գազ կխնդրեք, վաղը լույսն ենք անջատելու, կգաք լույս կխնդրեք: Բնականաբար, սր վերջը լինելու էր այն, ինչ եղավ: Նման մանկամիտ էլիտաների պարագայում որեւէ այլ արդյունք չէր լինելու»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր