Հայաստանը հետընթաց է գրանցել մամուլի ազատության ինդեքսում՝ բոլոր 5 ցուցիչներով          Արարատի մարզում բախվել են «Opel»-ներ, «ՎԱԶ 2114», հղի կին է տեղափոխվել հիվանդանոց       «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակում ընդգրկված Վ.Ա.-ն համակարգել է Լոռու բնակիչների հավաքագրումը, գումարների տրամադրումը    

13 հոկ 2023 09:40

Որքան հայ է մնացել Ստեփանակերտում. ինչպես են ապրում․«Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Լավատեղյակ աղբյուրներն ասում են, որ Ստեփանակերտում այսօրվա դրությամբ մի քանի տասնյակ հայ է մնացել` մոտ 30 հոգի: Հիմնականում՝ ծերեր, հիվանդ, անօգնական մարդիկ: Ընդ որում՝ մի քանի հոգի ավելացել են` Կարմիր խաչի ներկայացուցիչների առաջին այցի համեմատ: Ինչպե՞ս են հոգում մնացողներն իրենց կենսական կարիքները:

Պարզվում է` ԿԽ ներկայացուցիչները մի քանի օրը մեկ «տուլիկ» են փոխանցում` ինչպես բերդում գտնվողներին են սննդի որոշակի քանակ փոխանցում: Մեր աղբյուրը կատակեց՝ Ստեփանակերտում բոլոր տները հիմա նրանցն են, ոնց էլ լինի՝ սառնարաններում ուտելիք մնացած կլինի, սոված չեն մնա: Քաղաքում ադրբեջանցի ոստիկաններ են հսկում, բայց հատուկենտ բնակիչների հետ նրանք շփում չունեն:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 13․ 10․ 23 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր