Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

17 հոկ 2016 16:52

Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ ու երկարատեւ պատերազմի. Սամվել Բաբայան

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ ու երկարատեւ պատերազմի:
«Համապատասխան ժամկետ է պետք, որ պատրաստվի: Ես ժամանակին ևս այդ մասին ասել եմ՝ գործարաններ է կառուցում հրթիռներ արտադրելու, արկեր արտադրելու, իրենց երկաթուղու խնդիրն են լուծում: Ադրբեջանը գնում է պատերազմի՝ լայնամասշտաբ ու երկարատև, պարզապես, մենք չենք ուզում դա ճիշտ վերլուծել»,- «Ազատությանը» տված հարցազրույցում այսօր հայտարարել է Սամվել Բաբայանը:

«Խնդիրն այն է, որ երբ նա գործարան է դնում, որ արկեր կամ հրթիռներ արտադրի, դա խոսում է այն մասին, որ նա չի վստահում իր գործընկերներին, որոնք մատակարարում են, մտածելով, որ կարող է ինչ-որ մի փուլում իրենց չմատակարարեն: Եվ ինքը փորձում է, զենք գնելով՝ հրթիռային, արկային և այլ արտադրանքը, ինչը հետագայում պիտի մատակարարվի, իր մոտ արտադրի», - հավելել է նա։

ԼՂ պաշտպանության նախկին նախարարը ընդգծել է՝ Ադրբեջանն այն երկիրը չէ, որ զենք արտադրի «աշխարհով մեկ առևտուր անելու համար»:
«Այսինքն, երբ նա նման քայլերով առաջ է գնում, նշանակում է՝ պատրաստվում է երկարատև պատերազմի: Սա իմ կարծիքն է»,- ասաց Սամվել Բաբայանը:
Հիշեցնենք, անցյալ շաբաթ էլ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը հայտարարել էր, թե Իսկանդերն օգտագործելու համար «դուխ» է պետք` միեւնույն ժամանակ Հայաստանի ձեռք բերած Իսկանդերն անվանելով «մետալալով»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր