«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

17 հոկ 2023 14:59

Չենք ընդունում որոշ միջազգային պաշտոնայների զարմացած դեմքերը ԼՂ-ի` հայաթափման առիթով, ոմանք ձև են անում, իբրև չեն հասկանում, թե ինչու ԼՂ հայերը զանգվածաբար լքեցին իրենց տները

ՄԱԿ-ի ԱԽ-ում թեմային առնչվող 3 քննարկում եք նախաձեռնել, սակայն դրանք որևէ գործնական արդյունք չունեցան և, ահա, ԼՂ-ն այլևս հայաթափված է:

Այս մասին Եվրախորհրդարանի իր ելույթում ընդգծեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա արձանագրեց, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի անգործության պայմաններում ավելի քան 100.000 հայեր 1 շաբաթվա ընթացքում լքեցին ԼՂ-ի իրենց տները, ևս 20.000-ը ԼՂ-ից ստիպված էին եղել հեռանալ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, մի մասն էլ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման պատճառով՝ ԼՂ վերադառնալու հնարավորություն չեն ունեցել:

«Այսօր ոմանք ձև են անում, իբրև չեն հասկանում, թե ինչու ԼՂ հայերը զանգվածաբար լքեցին իրենց տները։ Նման հարցադրումն ինքնին ցինիզմի է նման, որովհետև պատասխանը ավելի քան պարզ է։ Ադրբեջանը հստակ և աներկբա ի ցույց էր դրել հայերի կյանքը ԼՂ-ում անհնարին դարձնելու իր որոշումը»,-շեշտեց վարչապետը։

Փաշինյանը հայտարարեց, որ  չի ընդունում որոշ միջազգային պաշտոնայների զարմացած դեմքերը ԼՂ-ի` սեպտեմբերին տեղի ունեցած հայաթափման առիթով։
***
Այն ժամանակ, երբ 100 հազար  հայ փախչում էին ԼՂ-ից Հայաստան, անվտանգային ոլորտի մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլ Հայաստանում իշխանափոխություն անելու, ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում։
Նա ընդգծեց, որ հայ ժողովուրդը համախմբվեց հանուն սեփական անկախության և ինքնիշխանության, ինչի հետևանաքով էլ, ըստ վարչապետի, մեր պետության դեմ նյութված հերթական դավադությունը ձախողվեց։

Փաշինյանը նաև միևնույն ժամանակ արձանագրեց, որ Հայաստանին հաջողվել է արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին հավուր պատշաճի ընդունել, որն անգամ միջազգային գործընկերներին է  զարմացրել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր