Տեսանյութ.Գլխավոր հարցը փակ սահմանի բացման և հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատան մասին է          Սեպտեմբերի 9-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ.Արցախը հանձնել են այն մարդիկ, որոնք գնացին Եվլախում ստորագրեցին. Հրաչյա Հակոբյանը՝ արցախցի լրագրողին    

18 հոկ 2023 18:09

ՀՀ քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու համար Ֆրանսիան նախատեսում է պաշտպանական զենք վաճառել

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնյուն հայտարարել է Հայաստանին պաշտպանական զենք վաճառելու ծրագրերի մասին։ Նա չի հստակեցրել, թե դա ինչ տեսակի զենք է, սակայն նշել է, որ այն օգտագործվելու է Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու համար։

«Երկրի ղեկավարը հստակ սահմանել է, որ մեր օրակարգը պաշտպանական զենքի վաճառքն է, քանի որ մեր քննարկումները Հայաստանի հետ հենց դրա շուրջ են։ Սրանից ավելին չեմ ասի, բայց զենքի որոշ տեսակներ կարող են առաջին հերթին ծառայել կյանքերի պաշտպանությանը և Հայաստանի անվտանգության ապահովմանը»,- Սենատում պաշտպանության բյուջեի քննարկման ժամանակ ասաց նախարարը։

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հավելեց նաեւ, որ Հայաստանի պաշտպանության նախարարության ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ կքննարկի ռազմական ոլորտում համագործակցության հարցեր։

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանն ասել է, որ իր երկիրը նոր ռազմական գործընկերոջ կարիք ունի։ Հոկտեմբերի սկզբին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ Ֆրանսիան կաջակցի Հայաստանի պաշտպանական կարողություններին։ Բացի այդ, Ֆրանսիան համաձայնել է 1 մլն եվրո հատկացնել Լեռնային Ղարաբաղից հայ փախստականներին օգնելու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր