Ձեզ ինչ է եղել, մարդիկ, ինչու եք դառնում թուրքին հավասար          Բագրատ Սրբազանն այսօր սպիտակ հանդերձանքով է. երիտասարդների հագին զոհվածների նկարներով շապիկներ են       Եթե այսօր հրապարակում առաջ քաշվի իշխանափոխության պահանջ, դա ուղիղ քաղաքականություն է. Թունյան    

18 հոկ 2023 14:37

Հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք ԼՂ-ում են կամ փախչել են այնտեղից, մահվան մեծ վտանգի տակ են

Հաշմանդամության եվրոպական ֆորումը երեկ՝ հոկտեմբերի 17-ին, բաց նամակով դիմել է միջազգային հանրությանը (Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին և Եվրոպական միությանը) և Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին։


Հաշմանդամության եվրոպական ֆորումը կոչ է արել բոլոր դերակատարներին ապահովել Լեռնային Ղարաբաղի ճգնաժամից տուժած հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանությունն ու անվտանգությունը։


Կազմակերպությունը շեշտել է, որ հաշմանդամություն ունեցող տեղահանված անձինք պետք է լիարժեք հասանելիություն ունենան մարդասիրական օգնությանը, հիմնական ծառայություններին, մասնակցեն իրենց վերաբերյալ որոշումների կայացմանը։ Ի թիվս այլ առաջարկների՝ կազմակերպությունը նշել է. «Հաշմանդամություն ունեցող անձինք պետք է կարողանան վերադառնալ իրենց տները, եթե արդեն տեղահանված են, և ամբողջությամբ ընդգրկված լինեն օգնության ծրագրերում, եթե դեռևս Լեռնային Ղարաբաղում են»:


Մեկնաբանելով իրավիճակը՝ Հաշմանդամության եվրոպական ֆորումի նախագահ Յանիս Վարդակաստանիսն ասել է. «Հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք Լեռնային Ղարաբաղում են կամ փախչել են Լեռնային Ղարաբաղից, լքվելու, բռնության և նույնիսկ մահվան մեծ վտանգի տակ են: Նրանք չեն կարող անտեսվել, և այդ պատճառով մենք կոչ ենք անում կառավարություններին և օգնություն ցուցաբերող գործակալություններին կատարել իրենց պարտականությունները և ապահովել, որ հաշմանդամություն ունեցող անձինք լիարժեք պաշտպանված լինեն, ստանան աջակցություն և ներգրավվեն որոշումների կայացման բոլոր գործընթացներում»։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր