Մայիսի 8-ին վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում          Մայիսի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ    

18 հոկ 2023 16:04

Ադրբեջանը ԵՐԲԵՔ, հենց այնպես, իր զորքերը դուրս չի բերի ՀՀ-ի օկուպացված տարածքներից. նրանք ամրանում են Սյունիքում և Վայոց Ձորում

Google-ի թարմացված քարտեզներով շատ լավ երևում են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի մոտ ազերիների կողմից դեռ 2021 թ֊ի մարտին և 2022 թ֊ի օգոստոսին մոտ 20֊21 քառակուսի կիլոմետր գրավված Հայաստանի տարածքներում կատարված ինժեներական աշխատանքները և տեղակայված ադրբեջանական բանակի հենակետերը... Ադրբեջանցիները 2֊2,5 կիլոմետր մխրճվել են Հայաստանի տարածք...


Հիշեցնեմ, որ օրեր առաջ նաև քարտեզ հրապարակվեց, որտեղ պարզ երևում էր, թե ինչպես են ազերիները ամրապնդել իրենց դիրքերը 2022 թ֊ի սեպտեմբերին Հայաստանից գրավված տարածքներում` Ջերմուկից 1,5֊2 կիլոմետր հեռավորության վրա և ճանապարհ կառուցել Քարվաճառի շրջանից դեպի Ջերմուկ...


Չի բացառվում, որ Գեղարքունիքի մարզի գրավված տարածքներում էլ են ազերիները ինժեներական և այլ աշխատանքներ կատարում... Հաշվի առնելով այս ամենը համոզված եմ, որ Ադրբեջանը ԵՐԲԵՔ, հենց այնպես, իր զորքերը դուրս չի բերի Հայաստանի օկուպացված տարածքներից...


Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր