Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

18 հոկ 2023 16:30

Փաշինյանի ելույթում կար հիասթափություն մեր դաշնակիցներից, բայց նշված չէր թե, որ դաշնակցի մասին է խոսքը. ԱԳ փոխնախարար

Եվրամիության հետ մեր հարաբերությունները միշտ ուղղված են եղել ապահովելու բարեփոխումներ, մարդու իրավունքներ, մեր երկրի տրանսֆորմացիա։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զույցում ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՀՀ-ն պատրաստ է հարաբերությունները խորացնել այնքան, որքան ԵՄ-ն հարկ կհամարի։


«ԵՄ-ն մնում է Հայաստանի բարեփոխման տեսանկյունից կարևորագույն գործընկերը և Եվրախորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ուղերձը միայն հաստատում է մեր քաղաքականությունը՝ հնարավորիս խորացնել և ընդլայնել մեր հարաբերությունները ԵՄ-ի և անդամ երկրների հետ»։


Նախարարի տեղակալն ասաց, որ ծանոթ չէ ՌԴ-ի արձագանքին այդ հայտարարությանը, որով այն սադրիչ էին համարել։ «Դուք լսել եք ելույթը, դրանում որևէ սենսացիոն նորություն չկար»։


Դիտարկմանը, թե Փաշինյանը ամեն բան բարդեց Ռուսսատանի վրա, այն դեպքում, երբ ՀՀ Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում տրամաբանորեն հակառակ հայտարարությունն էր արել՝ նա պատասխանեց, որ այստեղ ևս որևէ սենսացիոն հայտարարություն չի արվել։ «Այնտեղ անուն չի նշվել, պարզապես ելույթի առաջին մասին կար հիասթափություն մեր դաշնակիցներից, այնտեղ չէր նշված, թե որ դաշնակցի մասին է խոսքը, ինչ վերաբերում է խաղաղապահների մասին, ապա այսռեղ մեր հիասթափությունը շատ գործողություներից բազմիցս արտահայտել ենք»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր