Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում          Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»       ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում    

19 հոկ 2023 12:04

Զարգացումները, ցավոք, գնում են վատագույն ուղղություններով. շրջապատված ենք 88 մլն բնակչություն ունեցող թուրքական աշխարհով, որը շատ ագրեսիվ է տրամադրված մեր հանդեպ

Այն, ինչ սկսվել է Մերձավոր Արևելքում, վաղուց սպասելի էր: Նման կարծիք է հայտնում միջազգայնագետ, պատմաբան ու էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվել յանը՝ հավելելով, որ մասնագիտական շրջանակները վաղուց էին ասում, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը շատ լարված է և, անշուշտ, պայթելու է:


«Հստակ է, որ փաստացի սկսված իսրայելա-պաղեստինյան պատերազմը գնալով ընդլայնման միտում ունի, հատկապես, երբ Գազայում հիվանդանոց էին պայթեցրել, և, տարբեր տվյալների համաձայն, մինչև 1000 զոհ կա: Սա նշանակում է, որ զուտ պաղեստինա-իսրայելական պատերազմը քիչ-քիչ վերածվում է Արևմուտք-իսլամական աշխարհ հակամարտության: Իսլամական աշխարհը, հանձինս առաջատար երկրների՝ Սաուդյան Արաբիայի, Իրանի, ինչ-որ ձևով սկսելու թ ներքաշվել այս գործընթացի մեջ: Խոսքը նաև Եգիպտոսի և Թուրքիայի մասին է, որոնք նույնպես հստակ կերպով աջակցում են Պաղեստինին: Բայց մյուս կողմից էլ տեսնում ենք, որ Արևմուտքն է ի պաշտպանություն Իսրայելի հանդես գալիս: Այս հակամարտությունն ինչ-որ առումով և՛ սպասելի էր, և՛ շատ վտանգավոր: Տեղի ունեցող իրադարձությունները զարգանում են մեզ անմիջապես մոտ, և շատ հնարավոր է, որ Իրանը ներքաշվի դրանցում:


Իրանը զգուշացրել է, որ Գազայի հատվածում ցամաքային գործողության դեպքում անտարբեր չի մնալու: Գաղտնիք չէ, որ Հեզբոլլահը, որպես պրոիրանական կառույց, գործում է Լիբանանում և այլն: Մեզ համար վտանգները աճում են, երբ զարգացումները սկսում են գնալ Իրանի շուրջ, և փորձ է արվում նրան ներքաշել այս պատերազմի մեջ: Եթե նման բան տեղի ունենա, սա կանդրադառնա նաև մեր տարածաշրջանի վրա: Սա կանդրադառնա նաև Հայաստանի և Ադրբեջանի հակասության պայմաններին: Ադրբեջանը չի թաքցնում իր ագրեսիվ նկրտումները Հայաստանի նկատմամբ, իսկ Հայաստանում իշխանության են մարդիկ, որոնք ի վիճակի չեն ադեկվատ գնահատել վտանգները և իրենց քայլերով ու գործողություններով Հայաստանն էլ ավելի մեծ վտանգի ու հակամարտության մեջ են ներքաշում: Իրականությունը բարդ է, զարգացումները շատ ավելի վտանգավոր են, քան կարելի էր կարծել մեկ շաբաթ առաջ»,- ասում է միջազգայնագետը:


Այս իրավիճակում, երբ աշխարհում և մեր շուրջն օր օրի խառնաշփոթն էլ ավելի է խորանում, Հայաստանի իշխանությունները պարբերաբար խոսում են երկրի արտաքին քաղաքական վեկտորի մասին: Մե՛կ հրաժարվում են Ռուսաստանից ու գնում դեպի Արևմուտք, մե՛կ էլ ասում, թե Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է մնում: Բաց է մնում հարցը՝ ի վերջո, արտաքին քաղաքական վեկտորը փոխո՞ւմ են, թե՞ ոչ: «Իրականության մեջ կարծիք կա, որ ամենավտանգավոր մարդիկ դիլետանտներն են: Մենք, մեղմ ասած, գործ ունենք դիլետանտ, էլ չեմ ասում՝ դավաճան ղեկավարության հետ, որը սեփական պատկերացումները փորձում է հարմարեցնել այն իրականության մեջ, որը կա: Եթե իրենք հասկանային, թե ինչ է միջազգային հարաբերությունը, ինչպես է փոփոխվում դրա զարգացման դինամիկան, շատ լավ կգիտակցեին, որ Հայաստանի նման պետությունն ուղղակի չի կարող վեկտոր փոխել: Ու առաջին հերթին այն պատճառով, որ գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղ հենց մեր շրջապատում կա 88 մլն բնակչություն ունեցող թուրքական աշխարհ, որը շատ ագրեսիվ է տրամադրված մեր հանդեպ, և իր նպատակը Հայաստանով միջանցք ունենալը չէ, իր նպատակը հայ ժողովրդին, Հայաստան պետությունը ոչնչացնելն է:


Իսկ թե ինչպես կհասնեն դրան, բլոկադայի, ներխուժման, տնտեսական կամ այլ միջոցներով, իրենց համար արդեն էական չէ: Այս ամենը չհասկանալով՝ այս մարդիկ երկիրը կործանման են տանում: Ուղիղ մեկ տարի առաջ Պրահայում ստորագրվեց հայտնի փաստաթուղթը, որով Արցախը ԵՄ-ի միջնորդությամբ ճանաչվեց Ադրբեջանի մաս, և մեկ տարի հետո Արցախը չկա: Բառացիորեն մի քանի օր առաջ էլ Գրանադայում ստորագրվեց ևս մեկ խայտառակ փաստաթուղթ՝ նորից եվրոպացիների միջնորդությամբ, որով Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի 86,6 հազար քառ. կմ տարածքը: Հանդիպմանը ներկա չէր ադրբեջանական կողմը, թվում է, թե դա պրոադրբեջանական փաստաթուղթ է, բայց Ադրբեջանը ներկա չէր մի պարզ պատճառով, որովհետև իրեն դա պետք չէ, նա հրաժարվում է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ գործող դավաճանական ռեժիմի երազած 29,8 քառ. կմ տարածքով: Իրեն թվում է, որ դա էլ է շատ Հայաստանի Հանրապետության համար:


Շատ լավ հասկանում են, որ իրենք Հայաստանում գործ ունեն բավականին տհաս, տգետ և դավաճանաձև քաղաքական ռեժիմի հետ և այդ ռեժիմից պետք է ստանան մաքսիմումը, որ կարող են: Այս իրավիճակին նաև նպաստում է այն տուրբուլենտությունը, որն այսօր կա Մերձավոր Արևելքում, այն գնալով աճելու, ուժեղանալու միտում ունի: Այս պայմաններում պարզ է, որ իրենք չեն գնա ոչ մի համաձայնության սրանց հետ, հակառակը՝ կսպասեն այն պահին, երբ կկարողանան Հայաստանը բլոկադայի ենթարկել: Փաստորեն, փորձելով անկլավները նվիրել Ադրբեջանին, ինչի մասին խոսում է այս ռեժիմի պարագլուխը, Հայաստանը փաստացի դառնում է օկուպացված, շրջապատված պետություն:


Փակվում է մեր հիմնական ճանապարհը դեպի Վրաստան, ընդամենը մեկ ուղի ենք ունենալու, և փակվում է մեր հիմնական ճանապարհը դեպի Սյունիք: Ունենք ուղիներ, որոնցով սկսելու ենք փորձել շրջանցել հիմնական ճանապարհները: Այսինքն, Հայաստանը դառնում է կիսաանկլավ, կիսաշրջապատված պետություն: Ամբողջական շրջապատելու, տնտեսապես ճնշելու, ոչնչացնելու համար նրան ընդամենը պետք է, որ այս իշխանությունը շարունակի մնալ և շարունակի վաճառել Հայաստանի շահերը: Զարգացումները, ցավոք, գնում են վատագույն ուղղություններով, և այս պայմաններում հասկանալի է, որ սրանց՝ շարունակական մնալն իշխանության հանգեցնելու է Հայաստան պետության կործանմանը»,-նշում է մեր զրուցակիցը:


Արցախի՝ որպես Հայաստանի դարպասի չլինելիության պայմաններում հասկանում ենք, որ թիրախում Սյունիքն է: Թշնամին հայտարարում է, որ «վերադառնալու» է Զանգեզուր «առանց պատերազմի», բայց զուգահեռաբար քարոզչական մեծ ծավալի նյութեր են առկա, նաև օտարերկրյա քաղաքական գործիչների հայտարարություններ՝ Հայաստանի հարավ Ադրբեջանի հնարավոր ներխուժման մասին: «Միանշանակ գործի են դրել բավականին լուրջ հոգեբանական ճնշում, ուզում են, որպեսզի հայերը լքեն Հայաստանը: Ասեմ, որ այդ գործընթացը վաղուց սկսվել է սրանց թեթև ձեռքով: Հայաստանը բավականին մեծ թափով հայաթափվում է: Ուղղակի, եթե արցախցիները տեղ ունեին գնալու, թե մենք ուր ենք գնալու, ես չգիտեմ: Հայաստանի հայաթափումը մի քաղաքական կուրս է, որը ձեռնտու է թուրքական աշխարհ կոչվածին, փաստացի այդ ուղղությամբ ակտիվ կերպով աշխատում է գործող քաղաքական ռեժիմը ևս, որովհետև թքած ունի հայ ժողովրդի, Հայաստանի ապագայի վրա:


Ընդամենն ուզում է՝ որքան հնարավոր է երկար մնալ իշխանության՝ շատ լավ հասկանալով, որ ոչ մի քաղաքական ուժ հավերժ չի կարող մնալ իշխանության: Վաղ թե ուշ իրենք զրկվելու են այդ իշխանությունից, ուղղակի ուզում են, որ այն պահին, երբ իրենք զրկվեն այդ իշխանությունից, Հայաստան պետությունն էլ որպես այդպիսին այլևս դադարի գոյություն ունենալ: Ցանկանում են այս պետության վերջին ղեկավարները լինել, դուրս գալ և իրենց հետևից դռները փակել: Սա է սրանց նպատակը»,-եզրափակում է Արմեն Մանվելյանը:
1or.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր