Փաշինյանը հաստատեց, որ Հայաստան է բերելու 300.000 ադրբեջանցի          Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն որոշել է ընթացիկ տարում ամբողջությամբ դադարեցնել Հայաստանից ծիրանի ներմուծումը, ՍԱՏՄ-ն հերքում է       Տեսանյութ. Սա ընտրություն է Վարչաբենդի և Կոմիտասի, ազատության և ստրկության, եկեղեցի սարքողի և քանդողի միջև    

20 հոկ 2023 16:07

Ֆրանսիայի 8 օդանավակայաններ ևս ստացել են ռումբի առկայության մասին ահազանգ. տարհանում է սկսվել

Ֆրանսիայի ութ օդանավակայան ռումբի առկայության մասին ահազանգ է ստացել, օդանավակայաններից երեքը տարհանվել են։ Այս մասին այսօր հաղորդել է BFMTV-ն։

Նշվում է, որ Ռեննի, Տարբեի և Բեզիեի օդանավակայանները սկսել են տարհանում։ Լիլի, Բովեի, Նանտի, Պաուի և Բրեստի օդանավակայանները նույնպես տեղեկություններ են ստացել պայթյունի վտանգի մասին, հաղորդում է BFMTV-ն։

Ֆրանսիայում վերջին շրջանում հաճախակի են դարձել ռումբերի ու ահաբեկչական հարձակումների սպառնալիքների մասին հաղորդագրությունները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր