ՔՊ-ում բունտի թեմա է հասունանում. «Հրապարակ»

Արցախի «լուծարումից» հետո ՀՀ տարբեր բանկեր, որոնք ժամանակին գնել են թողարկված պարտատոմսերը, այսօրվա իշխանություններից պահանջում են այդ պարտատոմսերի դիմաց վճարված գումարների փոխհատուցում, որը բավականին մեծ գումար է կազմում՝ մոտ 340 մլրդ դրամ կամ 800 մլն դոլար։
Անցած շաբաթ որոշ ՔՊ-ական պատգամավորներ այս խնդրով անգամ փակ հանդիպում են ունեցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ԿԲ նախագահի հետ, որոնք բացատրել են, որ չեն կարող հրաժարվել այդ գումարները վերադարձնելուց, ինչը հարուցել է ՔՊ-ականների զայրույթը։ Նրանք կարծում են, որ Սերժ Սարգսյանն այդպիսով որոշ բանկերի միջոցով փող է աշխատել, եւ հիմա իրենք պարտավոր չեն հաշիվը փակել։ Չնայած, իհարկե, իրենց գրպանից չեն փակում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում