Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների անցկացման օրերը          Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման խաղաղության և համերաշխության երթին. Արցախի թեմ       Հոգևոր սպասավորները, հավատարիմ հոգևոր առաքելության չեն կարող անտարբեր մնալ իրենց խնամքին հանձնված ժողովրդի անհանգստություններին ու կարիքներին. Գերագույն հոգևոր խորհուրդ    

23 հոկ 2023 14:50

«Որքան փորձեն մեզ ներքաշել պատերազմի մեջ, մենք չենք ներքաշվելու». Զորավարժությունները տեղի են ունենում Սյունիքին հարող երկու տարածքներում՝ Արցախում և Նախիջևանում

Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Արցախում և Նախիջևանում սկսվել են թուրք-ադրբեջանական համատեղ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք» զորավարժությունները, որոնցում ընդգրկված է 3000-անոց անձնակազմ, 130 միավոր զրահատեխնիկա, 100 միավոր հրետանային միջոցներ (աղբյուրը https://t.me/rian_ru/219095):
 
Զորավարժությունները տեղի են ունենում Թուրքիայի Հանրապետության ստեղծման 100-ամյակին (1923թ. հոկտեմբերի 29) ընդառաջ։
 
Զորավարժությունները տեղի են ունենում Սյունիքին հարող երկու տարածքներում՝ Արցախում և Նախիջևանում։
 
Այդ մտահոգիչ իրողության համատեքստում Հայաստանի Հանրապետությունը ադրբեջանական ցեղասպան վերջին գործողությունից հետո շարունակում է գտնվել նորմալության վիճակում։ Այլ կերպ ասած՝ շարունակում է գերակայել այն մոտեցումը, որ «որքան փորձեն մեզ ներքաշել պատերազմի մեջ, մենք չենք ներքաշվելու։ Մենք հավատարիմ ենք մնալու խաղաղության օրակարգին, քանի որ խաղաղությունը անվտանգության նախապայմանն է»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր