Ադրբեջանցի բլոգեր. «Իսկ աշխարհը կրկին լռում է… Իլհամ Ալիևը Ղարաբաղում սպանել է հազարավոր հայերի և ադրբեջանցիների, Հեյդար Ալիևը Խոջալուում իրականացրել է ցեղասպանություն, որում մեղադրել է Հայաստանին»          Թող իրենց հունաստանները ցույց տան, որ մեր հաշվին տժժում են.Աղջիկների շրջապատում տարածած նկարներս փաստում է՝սրանք վերջացած են       Դուք պատկերացնո՞ւմ եք՝ սա ինչ ցավ ա.Կիրանցից հետn մեր hերթն է.նշված քարտեզի մեջ նաև Տիգրանաշենն է    

24 հոկ 2023 09:45

Աշտարակի ՔՊ-ական քաղաքապետին կհարցաքննեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Աշտարակի ՔՊ-ի «սրտի քաղաքապետ» Թովմաս Շահվերդյանին նախաքննական մարմինը որոշել է, որ պետք է հարցաքննի։

Ավելին՝ մեզ հասած լուրերի համաձայն՝ իրավապահներին զանգեր են կատարել քաղաքապետին «փրկելու» հարցով: Բացի այդ, կատարված դեպքը փորձում են ջարդել «Աշտարակի ձոր» ռեստորանի սեփականատիրոջ որդու գլխին։ ArmLur.am-ը գրել էր, որ հոկտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզի «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրից դեպի «Գալուստի ձոր» կոչվող հանգստյան գոտի կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով Աշտարակի քաղաքապետի տեղակալին վիրավորում ստացած տարել էին հիվանդանոց:

Ավելի ուշ shamshyan.com-ը գրեց, որ իրավապահները տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալել են Ուջան համայնքի ղեկավար, 28-ամյա Գրիգոր Հարությունյանին, «Ես եւ նա» ՍՊԸ տնօրեն, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբորը՝ 54-ամյա Նաիրի Սահակյանին, Ուշի համայնքի ղեկավար, 45-ամյա Մարտին Մարտիրոսյանին եւ այլոց: Հիմա այն մասին, թե կոնկրետ ինչ է կատարվել:

Եվ այսպես, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրի սեփականատերը վերոնշյալ հատվածում՝ հողի վրա, աշխատանքներ է իրականացրել, եւ նշված հասցե է եկել Աշտարակի քաղաքապետ, ՔՊ թիմակից դարձած նախկին ՀՀԿամերձ Թովմաս Շահվերդյանը ու սկսել վիճել նրանց հետ տարածքի հողի մասով, իր առարկությունները ներկայացրել, որից հետո հեռացել է: Նրա հեռանալուց հետո դեպքի վայր են հասել ոստիկանները, քանի որ օպերատիվ տվյալներ են ստացել, որ նշված հասցեում «մարտաֆիլմ կինո» է լինելու:

Եւ մինչ ոստիկանները հսկում են տարածքը, դեպքի վայր է գալիս մոտ 40-հոգանուց խումբ, ու սկսում են քարերով, բահերով դաժան ծեծի ենթարկել ռեստորանի տիրոջը: Անգամ ոտիկանների ներկայությունը չի սաստում խմբի անդամներին դադարեցնելու «մարտաֆիլմը»: Այս իրավիճակը տեսնելով՝ ռեստորանի տիրոջ տղան հանում է ավտոմատը ու կրակում, որպեսզի սաստի ներկաներին, եւ կրակոցներից վիրավորվում է Աշտարակի քաղաքապետի տեղակալն ու եւս մեկ անձ։

Իրավապահ համակարգում քննությունը շարունակվում է, եւ ենթադրություններ կան, որ միգուցե քաղաքապետ Թովմաս Շահվերդյանն է այս խմբին ուղարկել ռեստորանի տիրոջ դեմ: Ամեն դեպքում, մենք կհետեւենք քննության ընթացքին:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 24․ 10․ 23 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր