Մետրոն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով          Տավուշի ու Արարատի մարզերի հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը շրջափակի Հայաստանի հյուսիսն ու հարավը       Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում փակ փողոցներ կլինեն    

24 հոկ 2023 10:33

ԵՄ և ԱՄՆ փորձում են ներգրավվել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացին, բայց ԽՍՀՄ քարտեզները միայն Ռուսաստանի մոտ են

Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ ԵՄ և ԱՄՆ փորձում են ներգրավվել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացին, բայց բոլորին է հայտնի, որ ԽՍՀՄ քարտեզները միայն Ռուսաստանի մոտ են։

«Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել ստեղծել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով, որի աշխատանքներին, նրանց համաձայնությամբ, պետք է մասնակցեր նաև ռուսական կողմը՝ որպես խորհրդատու։

Ցավոք, բավականին երկար ժամանակ այդ հանձնաժողովը նիստեր չի արել, սակայն անցյալ տարվա ընթացքում առաջին հերթին ԵՄ-ի, ապա նաև ԱՄՆ-ի  կողմից փորձեր եղել են՝ ներգրավվելու դելիմիտացիայի գործընթացում։

Մենք դեմ չենք շփումներին, որոնք Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ իրենց համար օգտակար են համարում, բայց բոլոր փորձագետներին քաջ հայտնի է, որ սահմանազատման հարցի շուրջ համաձայնության գալու ամենաանհրաժեշտ նախապայմանը՝ քարտեզները, որոնք ԽՍՀՄ ժամանակներից են մնացել, միայն Ռուսաստանի մոտ են։

Մեր գործընկերները դա հասկանում են, մենք չենք փորձում դա (ԵՄ-ի և ԱՄՆ-ի ներգրավումը) մեծ պրոբլեմ դարձնել, թող իրենց երջանկությունը փորձեն գտնել նաև Բրյուսելում, եթե դրա ցանկությունն ունեն։ Բոլոր դեպքերում, մենք միշտ պատրաստ ենք իրականում օգնելու, որպեսզի դելիմիտացիայի գործընթացը գործնական փուլ մտնի»,- այս առնչությամբ ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր