Հերոս տղա ունեք կորցրած,ինչո՞ւ ձեր ցավը ճղճղան չի՝ ինչպես շատերինը. ՔՊ-ական պատգամավորը՝ զոհված զինծառայողի մորը

Նաիրա Հովսեփյանը, պատասխանելով հարցադրմանը, նշեց, որ պետք է սովորել ցավի հետ ապրել, իրեն օգնում են իր գործընկերները, փիլիսոփաները։
«Բացեմ փակագծերը՝ ես ամեն օր կարդում եմ «Նարեկացի», «Աստվածաշունչ»։ Նաև աշխատանքն է ինձ օգնում, ԲԴԽ-ում աշխատանքը՝ ևս, որովհետև որքան շատ ես ծանրաբեռնված, այդքան ավելի շատ ես կարողանում ցավի հետ ապրել։ Մայրերի, ծնողների հետ պետք է շատ զգույշ վարվել»,- նշեց նա։