Տիգրան Ավինյանը ԱՆԻՖ-ի գործով հարցաքննվել է դեռ 1,5 տարի առաջ          Թուզը նպաստում է արյան ճնշման իջեցմանը, նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, բարելավում է աղիների աշխատանքը       Սա նաև հուշում է, թե ինչ կլիներ արցախցիների հետ, եթե նրանք ականջալուր լինեին ՀՀ իշխանություններին` մնային ու ապրեին Արցախում    

25 հոկ 2023 12:25

Մեծ դժվարութրամբ կարողացել են Էրիկի դին գտնել ու մինչ այս պահը դին դիահերձարանում է. Ընտանիքն ուզում է հուղարկավորել Եռաբլուրում, թույլ չեն տալիս

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի հարց, որի պատասխանատուն չգիտեմ ով է։ Զինծառայող Էրիկ Մարտիրոսյանը մահացել է Արցախում՝ բենզապահեստի պայթյունից։ Հարազատները մեծ դժվարութրամբ կարողացել են Էրիկի դին գտնել ու մինչ այս պահը դին դիահերձարանում է՝ չեն կարողանում հուղարկավորել։ Ընտանիքն ուզում է իրենց հարազատին հուղարկավորել Եռաբլուրում, թույլ չեն տալիս։

Եթե ինչ-որ պատճառ կա, որ զինվորականը, ով մահացել է բենզապահեստի պայթյունից, բայց, կրկնում եմ, եղել է զինվորական, չի կարող Եռաբլուրում հուղարկավորվել, ընտանիքին բացատրեք, որ մարդիկ մեկ ամիս դիակը մորգում չպահեն։
Մի թեթեւ մարդ եղեք»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր