Մետրոն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով          Տավուշի ու Արարատի մարզերի հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը շրջափակի Հայաստանի հյուսիսն ու հարավը       Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում փակ փողոցներ կլինեն    

25 հոկ 2023 13:40

Սահմանազատման հարցը ՀՀ-ի համար առաջիկայում շատ է սրվելու.պատանդներն, ի սկզբանե, եղել են ոչ թե 100 հազար, այլ 3,100,000 մարդ, և ոչ թե 1 պետություն, այլ 2 հայկական պետությունները

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։

Նախօրեին Իրանում կայացել է «3+3» նախաձեռնության մասնակից պետությունների (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) արտգործնախարարների հանդիպումը։ Պաշտոնական Թբիլիսիի ներկայացուցիչները, ինչպես նախորդ անգամ, բացակայում էին հանդիպումից, և, ըստ էության, հանդիպման ձևաչափը «3+2» էր։

Բանակցությունների ավարտին ընդունվեց ամփոփիչ հայտարարություն, որը վերաբերում էր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգմանը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությանը, սպառնալիքների կամ ուժի կիրառման արգելմանը և այլ հարցերի։ Հայտարարության մեջ ընդգծվել է նաև Հարավային Կովկասի երկրների միջև մշակութային և տնտեսական համագործակցության կարևորությունը։
Բանակցությունների ավարտից հետո ԶԼՄ-ների համար մեկնաբանություններ է արել նաև ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, որը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման թեմային։

«Մոսկվան պատրաստ է օգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացին։ Փորձագետները քաջ գիտակցում են, որ Ռուսաստանի Դաշնության ձեռքում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է քննարկելու և համաձայնեցնելու (Հայաստանի և Ադրբեջանի սահմանի) սահմանազատման համատեքստում, այդ թվում՝ առաջին հերթին խորհրդային ժամանակներից մնացած քարտեզները։ Գործընկերները դա նույնպես հասկանում են: Մենք չենք փորձում մեծ հարց սարքել այս ամենից: Եթե ցանկանան (Հայաստանն ու Ադրբեջանը ), թող իրենց բախտը փորձեն Բրյուսելում, բայց մենք միշտ պատրաստ ենք իսկապես օգնել՝ սկսել իրական սահմանազատում»,-ասել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի համատեքստում կրկին շրջանառվում է «ՌԴ գլխավոր շտաբի քարտեզների» թեման։ Ռուսաստանի Դաշնության Գլխավոր շտաբի քարտեզներով սահմանազատման հարցն առաջին անգամ բարձրացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2021 թվականի հոկտեմբերին, «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի 18-րդ հանդիպման լիագումար նիստի ժամանակ։ Պուտինի առաջարկն արվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների կատարման և Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետագա հանդիպումների համատեքստում։

Սակայն, պրակտիկան ցույց է տվել, որ վերջին տարիներին Բաքուն և Երևանը ձեռք ձեռքի տված, և ոչ առանց «թուրքական համակարգող ձեռքի» մասնակցության, սաբոտաժի են ենթարկել 2020 թվականի նոյեմբերի պայմանավորվածությունների կատարումը (հայկական կողմը զորքերը դուրս է բերել այդ տարածքներից, որից չպետք է դուրս գար, Երևանը ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Արցախի նկատմամբ, Բաքուն և Երևանը փաստացի հրաժարվելով նաև սահմանազատել սահմանը ՌԴ Գլխավոր շտաբի քարտեզների համաձայն, ճանաչել են Ադրբեջանի սահմանները Ալմա-Աթայի հռչակագիրի հիման վրա և այլն), և նրանք դա արեցին հենց նրա համար, որ Անկարային վերջնականապես ներքաշեն հայ-ադրբեջանական հարաբերությունների ապագայի շուրջ բանակցային գործընթացի մեջ, որպեսզի օգնեն Անկարային՝ հեռացնել Մոսկվային Անդրկովկասից:

Այս պայմաններում դժվար է հավատալ, որ Երևանն ու Բաքուն այս պահին կընդունեն Ռուսաստանի ԳՇ քարտեզների վրա հիմնված սահմանազատման՝ Մոսկվայի առաջարկը։ Ավելին, գործընթացների մի ամբողջ շարքից՝ ռուս սահմանապահներից հեռու, չեզոք՝ երկու երկրների սահմանի տարածքում Երևանի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպումներից, արևմտյան բանակցային հարթակում բանակցություններից, ադրբեջանցի փորձագետների գնահատականներից, որոնք հաճախ ավելի անկեղծ են Հայաստանի ժողովրդի հետ, քան Նիկոլ Փաշինյանը, պարզ է դառնում, որ սահմանազատման համար հիմք կարող են ծառայել նաև այլ քարտեզներ, որոնք կան ոչ թե Մոսկվայում, այլ Երևանում և Բաքվում։

Մասնավորապես, որոշ ժամանակ առաջ քննարկվում էր այն հարցը, որ սահմանի սահմանազատումը պետք է իրականացվի երկու երկրների Գեոդեզիայի և քարտեզագրության ինստիտուտներին հասանելի քարտեզների հիման վրա։ Այս ինստիտուտներում պահվում են նաև խորհրդային շրջանի քարտեզներ։ Սակայն Հայաստանի մասով կա մի փոքր նրբերանգ՝ Գեոդեզիայի հայկական ինստիտուտը լուծարվել է 2020 թվականին, և թող յուրաքանչյուրն իր համար եզրակացություն անի՝ ինչո՞վ է պայմանավորված այս որոշումը։

Իրականությունը, սակայն, այն է, որ սահմանազատման հարցը Հայաստանի համար առաջիկայում շատ է սրվելու, հատկապես Եվրախորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթի ֆոնին, որը հաստատեց պաշտոնական Երևանի պատրաստակամությունը բանակցելու (այլ կերպ ասած՝ հանձնվելու) «անկլավների» թեմայի շուրջ: Ինչն իր հերթին նշանակում է արհեստականորեն ստեղծել իրավիճակ, երբ Հայաստանն իրականում կհայտնվի ադրբեջանական շրջափակման մեջ, քանի որ ներկայումս գոյություն ունեցող՝ դեպի Վրաստան և Իրան տանող ճանապարհները, մեզ «կապույտ վառելիք» մատակարարող 2 գազատարները կլինեն Ադրբեջանի զորքերի անմիջական հասանելիության տակ։

Շատերը սա չէին հասկանում մինչև սեպտեմբերի 28-ը, բայց Նիկոլ Փաշինյանի քաղաքական պայմանավորվածությունների հետևանքով ոչ միայն Արցախում կար100 հազարից ավելի պատանդ, այլ նաև Հայաստանի Հանրապետության կարգավիճակը «պատանդավորված» է։
Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը, որպես անկախ և ինքնիշխան պետություն զարգանալու հնարավորություն, վտանգի տակ է դրվել, ինչը նշանակում է, որ պատանդներն, ի սկզբանե, եղել են ոչ թե 100 հազար, այլ 3,100,000 մարդ, և ոչ թե 1 պետություն, այլ 2 հայկական պետությունները»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր