Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եվս մեկ լուրջ վարակիչ, վտանգավոր հիվանդության բռնկման մասին       Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան.Կիրանցի բնակիչներն իրենց տներում արդեն վախենում են իրենց անվտանգության համար՝ ադրբեջանցու ճանապարհը բաց է    

25 հոկ 2023 23:02

Տեսանյութ.Երևանն անվտանգության ոլորտում փնտրում է նոր գործընկերներ, քանի որ Ռուսաստանը չի կատարել իր դաշնակցային պարտավորությունները

Փաստ է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը։ Այս մասին The Wall Street Journal-ին տված հարցազրույցի ընթացքում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ սա ձախողում է:

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է խաղաղ լինել, եթե խաղաղ է մեր տարածաշրջանը:

«Դրա համար խաղաղության մեր պատկերացումները որևէ կերպ չենք տարանջատում և հակադրում խաղաղության տարածաշրջանային շահերին»:

Խոսելով Արցախից բռնի տեղահանվածների մասին՝ Փաշինյանն ասել է, որ եթե նրանք «ԼՂ վերադառնալու հնարավորություն կամ ցանկություն չունենան, մենք ամեն ինչ կանենք, որ նրանք մնան, ապրեն ու ստեղծագործեն Հայաստանում»։

Անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմաբազային առկայությանը՝ Փաշինյանը հայտարարել է, որ որևէ առավելություն չի տեսնում երկրում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ;

Հարցին, թե արդյոք սա նշանակում է, որ դիտարկում են դրա դուրս բերումը՝ նա պատասխանել է, որ նման հարց չի քննարկվում։
«Կարծում եմ սա նաև Հայաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և Հաաստանի և ՀԱՊԿ-ի քննարկման հարց պետք է լինի»։

Նա նաև հայտնել է, որ Երևանն անվտանգության ոլորտում փնտրում է նոր գործընկերներ, քանի որ Ռուսաստանը չի կատարել է իր դաշնակցային պարտավորությունները։ «Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները Հայաստանին հանգեցրել են անվտանգության ոլորտում հարաբերությունների դիվերսիֆիկացման անհրաժեշտության որոշմանը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր