Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում       Թույլ չենք տա, որ Հարավային Կովկասում նորից խարույկ վառեՆ.Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ    

10 հուն 2023 13:30

Եկել ենք հետևության, որ Ադրբեջանը երբեք չի ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը, ընդհակառակը, նպատակ է դրել նոր տարածքային նկրտումներ ի ցույց բերելու.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարծում, թե պետք է հրապարակային քննարկել  բանակի սպառազինության ու  տեխնիկայի համալրման հարցերը:


«Այն, որ մենք անվտանգային ոլորտում  ունենք շատ լուրջ պրոբլմեներ, փաստ է, որը հնարավոր չէ ժխտել, բայց այն, որ անում ենք ամեն ինչ այդ պրոբլեմները լուծելու համար, ակնհայտ է դառնում այն թվերից, որը կարող եք տեսնել ՀՀ պետական բյուջեում», - մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:


Վարչապետի խոսքով՝ տարածաշրջանի խաղաղության համար ՀՀ ԶՈՒ մարտունակությունը շատ կարևոր է, բայց պետք է հասկանալ, որ առանց մարտունակ  բանակի խաղաղություն հնարավոր չէ, բայց միայն մարտունակ բանակով էլ խաղաղություն հնարավոր չէ:


Ըստ նրա՝ խաղաղության օրակարգը չի կարող շինծու դառնալ:


«Որևէ մեկը չի կարող ժխտել, որ խաղաղության օրակարգն անհրաժեշտություն է, որևէ իրադարձություն մեզ չպետք է շեղի այդ անհրաժեշտությունից», - ասաց Փաշինյանը:


Վարչապետը հայտարարեց, թե եկել են այն հետևության, որ Ադրբեջանը երբեք չի ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը, ընդհակառակը, նպատակ է դրել նոր տարածքային նկրտումներ ի ցույց բերելու:
***
«Ես ասել եմ, որ եթե պարզվի, որ ՌԴ այդ պարտավորությունները չի կարողանում կատարել՝ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ, ինքը պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ կամ ռուսական խաղաղապահ զորախմբին միջազգային մանդատով օժտելու, կամ Լեռնային Ղարաբաղ նոր բազմազգ խաղաղապահ առաքելություն ուղարկելու համար, որը կապահովի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված անվտանգային ճարտարապետությունը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր