Առանձնակի դաժանությամբ սպանություն Ստեփանակերտում. հայաստանցի 59-ամյա տղամարդը դաժան ծեծի է ենթարկել զոհին, ապա վիրավոր վիճակում նրան շնչահեղձ արել

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններով պարզվել է, որ նրանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հայաստանցի 59-ամյա տղամարդը ձեռքերով, ոտքերով ապա փայտե մահակով ծեծի է ենթարկել ստեփանակերտցի տղամարդուն՝ հարվածելով մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում գլխին և դեմքինայնուհետև վերցրել է բաժակը ու մտցրել ծեծված տղամարդու մակկոկորդային շրջանը՝ վերին շնչառական ուղիների մեջ, ինչի հետևանքով էլ տղամարդը մեխանիկական շնչահեղձությունից տեղում մահացել է:
Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ձևակերպվել են փաստաթղթեր, և դրանք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտե, որտեղ էլ հնարավոր է՝ ՀՀ Քր. օր.-ի 155 հոդվածի հատկանիշներով նախաձեռնվի քրեական վարույթ:
Նախաքննության շահերից ելնելով՝ կասկածյալի և սպանվածի ինքնությունները չենք հայտնում։