Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

26 հոկ 2023 16:01

Ռուսաստանը նախատեսում է Ադրբեջանի հետ «պարզեցված մաքսային միջանցք» ստեղծել

Ռուսաստանը նախատեսում է Ադրբեջանի հետ «Պարզեցված մաքսային միջանցքի» նախագիծն իրականացնել, հայտարարել է ՌԴ Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովը։


Դավիդովը ՌԲԿ-ի իր սյունակում նշել է, որ ռուսական առևտրի վերակողմնորոշումը դեպի արևելյան և հարավային երկրներ «կատարված փաստ» է համարում։


Դավիդովը մատնանշել է բարեկամ երկրների հետ միջազգային պայմանագրերի շրջանակում ապրանքների տեղաշարժն արագացնելու նախագծերի ակտիվացման անհրաժեշտությունը։ Ամենահեռանկարայիններից նա նշել է «Պարզեցված մաքսային միջանցք» նախագծերը Ադրբեջանի, Իրանի, Սիրիայի, Ուզբեկստանի, Չինաստանի և Թուրքիայի հետ։


Պարզեցված մաքսային միջանցքը ենթադրում է վարչական բեռի և մաքսային հսկողության միջոցների կիրառման հաճախականության նվազեցում ապրանքների հայտարարագրման և բացթողման ժամանակ՝ համաձայնագիր կնքած երկու երկրների միջև:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր