Հուլիսի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հաջորդ փուլը կսկսվի հուլիսի 18-ին. Al Hadath       Ոչ մի պաշտոն հավերժ չի, Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից    

26 հոկ 2023 15:18

Սա ցնցող թիվ է,Ռուսաստանն ազատ է արձակել մինչև 100 հազար բանտարկյալների և ուղարկել Ուկրաինա՝ կռվելու

Ռուսաստանն ազատ է արձակել մինչև 100 հազար բանտարկյալների և ուղարկել Ուկրաինա՝ կռվելու, գրում է The Washington Post-ը։
 
Ռուսաստանի Դաշնության արդարադատության փոխնախարար Վսևոլոդ Վուկոլովը պանելային քննարկումներից մեկում ասել է, որ Ռուսաստանում բանտարկյալների թիվը մինչև 2022 թվականի փետրվարը կազմում էր մոտ 420 հազար մարդ, իսկ այժմ այն ​​նվազել է՝ հասնելով պատմական նվազագույնի` մոտ 266 հազար մարդ:
 
«Русь сидящая»  հիմնադրամի ղեկավար Օլգա Ռոմանովայի խոսքով՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հավանաբար մոտ 100 հազար գերի է հավաքագրել ռազմական գործողություններին մասնակցելու համար։
 
Սա ցնցող թիվ է։ Պատերազմի սկզբում կար 420.000 բանտարկյալ, և մենք գիտենք, որ Պրիգոժինը հավաքագրել էր մոտ 50.000-ին»,- ասել է Օլգա Ռոմանովան։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր