10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

30 հոկ 2023 15:51

ԼՂ-ից տեղահանված բնակիչների մոտ բավական քանակով զենք կա. ՀՀ-ում են նաև ԼՂ-ում կալանքի տակ եղած մարդիկ, ինչպե՞ս են տեղափոխվել, ի՞նչ հիմքերով

Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչների մոտ բավական քանակով զենք կա, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:

Այդ զենքերը, նրա խոսքով, և՛ օրինական են, և՛ անօրինական:

«ԼՂ ոստիկանության աշխատողների հետ համագործակցում ենք, որ որոշակի պատկերացում ունենանք», - ասաց նա:
ՆԳ նախարարը նշեց, որ պարգևատրումներով տրված զենքերի հետ կապված խնդիր էլ կա:

«Պարգևատրված ՀՀ  քաղաքացիների վերաբերյալ տեղեկություն ունենք, իսկ ԼՂ քաղաքացիների պարգևատրումների վերաբերյալ որևէ տեղեկություն չունենք», - ասաց նա:

ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց՝ Հայաստանում են նաև Լեռնային Ղարաբաղում  կալանքի տակ եղած մարդիկ,  ինչպե՞ս են տեղափոխվել, ի՞նչ հիմքերով:

«Տվյալներին տիրապետում ենք, անցած շաբաթ մեկին, ով մեղադրվում էր սպանության համար , Վանաձորից հայտնաբերել ենք, մոտ 11 անձ է ազատ արձակվել, բոլորի տվյալներն ունենք: Մի քանիսով զբաղվում է ԱԱԾ-ն, ովքեր մեղադրվում են պետական դավաճանության համար, իսկ մյուսներով զբաղվում է ոստիկանությունը», - հավելեց ՆԳ նախարարը:

Նա ասաց, թե բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր