Տեսանյութ.«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը Հանրապետության հրապարակում          Տեսանյութ.Սանկտ Պետերբուրգում մարդատար ավտոբուսն ընկել է գետը. կան զոհեր       Տեսանյութ.Քաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին    

31 հոկ 2023 10:49

Ադրբեջանցիները հիմնականում ցուցադրում են այն զինամթերքը, որը բուն մարտական գործողությունների հետեւանքով է անցել իրենց վերահսկողության տակ, զինամթերքը հանձնվել է ոչ թե Ադրբեջանին, այլ ռուսական կողմին․«Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․  Արցախի Պաշտպանության բանակը լուծարելուց հետո, մեր տեղեկություններով, բանակի զինվորական մեքենաների վրայից հանվել են զինվորական համարանիշները, փոխարենը դրվել են քաղաքացիական պետհամարանիշներ, որոնցով էլ մարդկանց են դուրս բերել Արցախից: Իսկ որ տեխնիկան հնարավոր չի եղել դուրս բերել, մեր տեղեկությամբ, որքան հնարավոր է եղել` փչացրել են. մի մասը՝ պայթեցման, մյուսները՝ խափանման ձեւով:

Նշենք նաեւ, որ ադրբեջանցիները հիմնականում ցուցադրում են այն զինամթերքը, որը բուն մարտական գործողությունների հետեւանքով է անցել իրենց վերահսկողության տակ: Եվ պայմանավորվածությունը եղել է այնպես, որ մնացած տեխնիկան ոչ թե ադրբեջանցիներին է հանձնվում, այլ՝ ռուսական կողմին, եւ հիմնական մասը հենց նրանց էլ հանձնվել է։ 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 31․ 10․ 23 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր