«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

31 հոկ 2023 12:36

ՔՊ-ում նոր սկանդալ է հասունանում.թե՛ Սուքիասյանին և թե՛ Գուրգեն Արսենյանին մանդատաթափ անելը դժվար է

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում նոր սկանդալ է հասունանում, այս անգամ կապված կուսակցության մերձավոր օլիգարխների՝ հատկապես պատգամավորների հետ։ Բանն այն, որ Փաշինյանը մեկ-երկու մեծահարուստների բերել էր Ազգային ժողով, նախ սեփական կուսակիցների կարիքները հոգալու, ապա և նրանց միջոցով զգալի գումարներ աշխատելու նպատակով։


Պարզվում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններից 2 տարի անց, Փաշինյանն առանձնապես որևէ դրական դիվիդենտներ չի ստացել ո՛չ Խաչատուր Սուքիասյանից, ո՛չ էլ Գուրգեն Արսենյանից, վերջինս առանց այն էլ հայտնվել է լուրջ միջպետական սկանդալի կենտրոնում, նրա ագրեմանը Ռուսաստանը մերժում է։ Խաչատուր Սուքիասյանն էլ հրաժարվել էր աջակցել Փաշինյանի թեկանծուին Երևանի ավագանու ընտրություններում՝ լուրջ խնդիրներ հարուցելով գործող իշխանությունների համար։ ՔՊ-ն ստիպված էր կոալիցիոն համաձայնության գնալ «Հանրապետություն» կուսակցության հետ և նույնիսկ այդ փաստը չի փրկել հնարավոր բոլոր խնդիրներից։




Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը ցանկացել է, թե՛ Սուքիասյանին և թե՛ Գուրգեն Արսենյանին պարտադրել վայր դնել մանդատները, սակայն այս անգամ նրա այս ցանկության դեմ դուրս են եկել անգամ իր բավականին հին կուսակցականները, որոնք հայտարարել են, թե անհնար է Սուքիասյանին և Արսենյանին մանդատաթափ անելը։ Փաշինյանը լուրջ կասկածներ ունի, որ առնվազն Խաչատուր Սուքիասյանը ֆինանսական աջակցություն է տալիս պատգամավորներին՝ այդ կերպ իր շուրջ համախմբելով ՔՊ առաջնորդից դժգոհներին և իր համար հավատարիմների բանակ ստեղծելով։ Գաղտնիք չէ, որ Խաչատուր Սուքիասյանը քաղաքական լուրջ ամբիցիաներ ունի, ընդհուպ մտածում է Փաշինյանին պաշտոնանկ անելուց հետո վարչապետի պաշտոնը ստանձնելու մասին, և այս տեղեկությունները հասել են նաև Նիկոլ Փաշինյանին, ով ի ծնե կասկածամիտ լինելով, այժմ ավելի ու ավելի է ներփակվել և տարբեր միջոցներով փորձում է ճնշել սեփական կուսակիցներին, նրանց պարտադրել վայր դնել մանդատները, այլապես իրավապահներին և պետեկամուտների կոմիտեին «քսի» կտա Սուքիասյանի և Արսենյանի դեմ, հատկապես, որ ՊԵԿ նախագահի պաշտոնում Ռուստամ Բադասյանն է, որը Տիգրան Ավինյանի մտերիմն է, իսկ Ավինյանի և Խաչատուր Սուքիասյանի հակամարտության մասին վաղուց է հայտնի։
past.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր