Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում          Արտակարգ դեպք՝ Տավուշում, բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում 34-ամյա տղամարդու վրա       Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

31 հոկ 2023 15:42

Ալիևն Իրանի հետ նոր ճանապարհ կառուցելու հրամանագիր է ստորագրել

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Ադրբեջանի և Իրանի միջև նոր ճանապարհի շինարարության և Արաքս գետի վրա կամրջի կառուցման ֆինանսավորման վերաբերյալ:


Iran Press-ը, վկայակոչելով Azarnews-ը, հայտնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաման է ստորագրել Հորադիզ-Աղբանդ ավտոմայրուղուց Իրան տանող նոր ճանապարհի նախագծի շարունակման և Արաքս գետի վրա կամրջի կառուցման վերաբերյալ: 


Ընդհանուր առմամբ, 14 միլիոն մանաթ (ութ միլիոն 200 հազար դոլար) կհատկացվի «Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհներ» նախագծի համար, որի շրջանակում կկառուցվեն  դեպի Իրան նոր ճանապարհը և Արաքսի կամուրջը: Գումարը կհատկացնի Ադրբեջանի ֆինասների նախարարությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր