Սերժ Սարգսյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նախօրեին «Մարիոթում» կայացած փակ հանդիպմանը արցախցի քաղաքական գործիչները չէին հրավիրել ՀՀ տիտղոսակիր ընդդիմության ներկայացուցիչներին։ Պարզ է, որ Սամվել Շահրամանյանը եւ նրա կողքին մնացած անձինք չեն ուզում նույնացվել ոչ Սերժ Սարգսյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի եւ ոչ էլ անգամ ՀՅԴ-ի հետ։ Չնայած խորհրդարանական ընդդիմությունն առաջարկել է իր աջակցությունը։
Սակայն մենք տեղեկացանք, որ օրերս հանդիպում է տեղի ունեցել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի եւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ։ Հանդիպման նախաձեռնությունը եկել է Սերժ Սարգսյանից, որն, ինչպես ՀՀԿ-ական մեր աղբյուրներն ասացին, չնայած անձնապես ծանոթ, առավել եւս` մտերիմ չէ Շահրամանյանի հետ, սակայն կարեւորելով նախագահի ինստիտուտը եւ Շահրամանյանի՝ Բակո Սահակյանի հետ ունեցած մտերմությունը, ցանկություն է հայտնել հանդիպել, լսել Շահրամանյանին, փորձել անձնապես աջակցություն հայտնել։ Թե ինչ են խոսել եւ առավել եւս` ինչ են պայմանավորվել, բնականաբար, չեն հայտնում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում