ՔՊ-ն որոշել է հարբած գրոհայինների ուղարկել Մայր Աթոռ․ «Հրապարակ»          Փաշինյանը դիվոտել է. եւս մեկ մարզպետի չի ներելու․ «Հրապարակ»       Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում    

03 նոյ 2023 15:18

Օտարերկրյա գործակալի կարգավիճակով ազգական ունենալը խոչընդոտ չէ Ռուսաստանն ազատ ելքելու և երկիր վերադառնալու համար.Պեսկովը մեկնաբանել է Պուգաչովայի վերադարձը ՌԴ

ՌԴ քաղաքացու համար օտարերկրյա գործակալի կարգավիճակով ազգական ունենալը խոչընդոտ չէ Ռուսաստանն ազատ ելքելու և երկիր վերադառնալու համար, ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով երգչուհի Ալլա Պուգաչովայի վերադարձը Մոսկվա, գրում է ՌԲԿ-ն:


«Ռուսաստանի քաղաքացիները մեկնում են այլ երկրներ, աշխատում են այնտեղ, վերադառնում Ռուսաստան, հետո նորից հեռանում. սա մշտական գործընթաց է, դա տեղի է ունենում աշխարհի բոլոր երկրներում»,- ասել է Պեսկովը։


Նա նշել է, որ ցանկացած «հարգելի, օրինապաշտ ՌԴ քաղաքացի» կարող է վերադառնալ հայրենիք և նույնքան ազատ հեռանալ այնտեղից։


Նոյեմբերի 3-ի առավոտյան, ինչպես հայտնում է «Մոսկովսկի Կոմսոմոլեց»-ը, Պուգաչովան գնացքով ժամանել է Մոսկվա, ապա նստել մգեցված ապակիներով սև մեքենա և ուղղվել դեպի մերձմոսկովյան Գրյազ գյուղի իր տունը։


Պուգաչովան, նրա ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը (ՌԴ արդարադատության նախարարությունը նրան ներառել է օտարերկրյա գործակալների ցուցակում) և երեխաները Իսրայել են մեկնել 2022 թվականի գարնանը՝ Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր