Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

04 նոյ 2023 13:24

ԱՄՆ-ում օրենքով գող ճանաչված Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ Ռուսաստանը հետախուզում է հայտարարել

ՌԴ ՆԳՆ-ն գործարար Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ հետախուզում է հայտարարել։

«Ռուբեն Ալբերտովիչ Թաթուլյանը հետախուզվում է Քրեական օրենսգրքի հոդվածով»,- ասվում է գերատեսչության որոնողական տվյալների բազայում, սակայն չի նշվում, թե որ հոդվածով է նա հետախուզվում։ 

Տվյալների բազայում առկա է նաև, որ հետախուզվողն ունի 2020 թվականին Աբխազիայում տրված դիվանագիտական ​​անձնագիր։ 

Ըստ «Իզվեստիա»-ի՝ օգոստոսի 31-ին իրավապահները խուզարկել են Սոչիում Թաթուլյանի բիզնես կենտրոններից մեկը։ Գործարարը կասկածվում է բազմամիլիարդանոց գողության մեջ՝ հողօգտագործման և Սոչիում առևտրի կենտրոնների և բնակելի համալիրների կառուցման ժամանակ խարդախության մեջ։ 
Իրավապահներն այցելել են նաև գործարար Անդրոնիկ Մումջյանի գրասենյակ, որը նույնպես կարող է առնչություն ունենալ անօրինական գործարքների հետ, հաղորդում է «Իզվեստիան»։ Երկու գործարարներն էլ գտնվում են Ռուսաստանի սահմաններից դուրս։ 

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Թաթուլյանը 2017 թվականին հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների տակ, իսկ սահմանափակող միջոցները տարածվել են նաև Սոչիում գտնվող նրա «Վեսնա» հյուրանոցի և Մոսկվայում գրանցված «Նյու Էյջ Մեդիա» ՍՊԸ-ի վրա։

Հարկ է նշել, որ Ռուբեն Թաթուլյանը (հանցավոր շրջանակներում առավել հայտնի է որպես Ռոբսոն) 2016 թվականի կեսերից մինչև 2017 թվականի վերջը եղել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի խորհրդականը և ներգրավված է եղել ՌԴ հարավային մարզերում հայ համայնքին օգնելու հարցերով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր