Տեսանյութ.Կարմիր բերետավորները բիրտ ուժով բերման են ենթարկում քաղաքացիներին          Բագրատ Սրբազանին հաջողվեց մուտք գործել Կիրանց, նա գյուղի եկեղեցու մոտ է       Թեհրանում չեն բացառում,կա՛մ վստահ են, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս Ջումա    

04 նոյ 2023 17:33

Սահմանված տվյալները փոխած անձինք չեն կարողանա գալ ՌԴ տարածք.Մոսկվայի օդանավակայաններում կսկսի իրականացնել ժամանող ներգաղթյալների մատնադրոշմում

Ռուսաստանի ՆԳՆ-ն առաջիկայում կսկսի իրականացնել մայրաքաղաքի օդանավակայաններ ժամանող ներգաղթյալների մատնադրոշմում եւ լուսանկարում։ Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ միգրացիայի հարցերի գլխավոր վարչության պետ Վալենտինա Կազակովան, հայտնել է ՏԱՍՍ-ը։

«Առայժմ, ցավոք, սահմանին մենք մատնադրոշմում չենք իրականացնում, բայց հաշվի առնելով Մոսկվայի կառավարության առաջարկները, առաջիկայում, կարծում եմ, կսկսենք այդ փորձի իրականացումը։ Երբ արդեն յուրաքանչյուր օդանավակայանում կմատնադրոշմվեն եւ կլուսանկարվեն [ժամանողները]։ Եվ սահմանված տվյալները փոխած անձինք չեն կարողանա գալ ՌԴ տարածք»,-  ասել է նա «Ռուսաստանի ժողովուրդներ – ազգային քաղաքականություն. արդի փուլ» համառուսական IV համաժողովի լիագումար նիստում։

Կազակովան հիշեցրել է, որ Ռուսաստան մտնող օտարերկրացիները մատնադրոշմման, լուսանկարման եւ բուժզննման պարտադիր ընթացակարգ են անցնում 2021թ. վերջից։ «Նման համատարած մատնադրոշմման արդյունքներով բացահայտվել է ավելի քան 2 հազար հանցագործություն»,- նշել է նա։

2021թ. դեկտեմբերի 29-ին ուժի մեջ մտած օրենքի համաձայն՝ աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով ՌԴ-ում աշխատող օտարերկրացիները  պարտավոր են մատնադրոշմման եւ լուսանկարման գրանցում ստանալ մուտքի օրվանից կամ պատենտ, աշխատանքի թույլտվություն ստանալու համար ներկայացված դիմումից հետո՝ 30 օրացուցային օրվա ընթացքում, երկարատեւ ժամանակով (90 օրից ավելի) այլ նպատակների համար եկածները՝ 90 օրացուցային օրվա ընթացքում։ Այն օտարերկրացիները, որոնք ՌԴ-ում առանց աշխատանքի թույլտվության կամ պատենտի աշխատելու իրավունք ունեն, պետք է մատնադրոշմում եւ լուսանկարում կատարեն 30 օրացուցային օրվա ընթացքում՝ աշխատանքային պայմանագրի կամ քաղաքացիաիրավական պայմանագրի կնքումից հետո, բայց ոչ ուշ, քան 90 օրացուցային օրը՝ երկիր մուտք գործելու օրվանից սկսած։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր