Դեկտեմբերի 9-ին, ժամը՝ 13 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են փաստաբաններ Արայիկ Պապիկյանը և Մուշեղ Շուշանյանը          Ադրբեջանցի մի օգտատիրոջ արձագանքը ՝Ադրբեջանի ոչ մի քաղաքացու Զանգեզուրը չի հետաքրքրում, ժողովուրդը սովից մեռնում է, հացի կարոտ ժողովրդին կոմունիկացիաների դարդը չի կարող հուզել       Իրանը, Ադրբեջանը և Վրաստանը պայմանավորվել են.Պարսից ծոցից դեպի Սև ծով՝ շրջանցելով Հայաստանը. Իրանը մտափոխվե՞լ է    

23 նոյ 2021 12:26

Դեկտեմբերի 29-ից ՌԴ ժամանած աշխատանքային միգրանտներն ու օտարերկրացիները չիպով քարտեր կստանան՝ պարտադիր մատնադրոշմման եւ լուսանկարման մասին

Դեկտեմբերի 29-ից ՌԴ ՆԳՆ-ն 90 օրից ավել ժամկետով Ռուսաստան ժամանած աշխատանքային միգրանտներին եւ օտարերկրացիներին փաստաթղթեր կտրամադրի, այդ թվում՝ պլաստիկ քարտեր՝ տեղեկատվության էլեկտրոնային կրիչով, պարտադիր մատնադրոշմման եւ լուսանկարման մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը:


Համապատասխան հրամանը ստորագրել է գերատեսչության ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցեւը։




«Հաստատել պարտադիր պետական ​​մատնադրոշմման գրանցման եւ եւ լուսանկարման փաստաթղթի ձեւ, որը հաստատում է  90 օրացուցային օրից ավել ժամկետով կամ աշխատանք կատարելու նպատակով ժամանած օտարերկրյա քաղաքացու կամ աշխատանքային գործունեության իրականացման հետ չկապված նպատակներով քաղաքացիություն չունեցող անձի մուտքը Ռուսաստանի Դաշնություն` տվյալների էլեկտրոնային կրիչով քարտի տեսքով»,- ասված է հրամանում։


Սույն հրամանով հաստատվում է նաեւ առանց էլեկտրոնային կրիչի պարտադիր մատնադրոշմման եւ լուսանկարման մասին փաստաթղթի ձեւը, տրված է դրանց նկարագրությունը եւ հաշվառման կարգը։ «Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2021 թվականի դեկտեմբերի 29-ից»,- ասված է հաստատված փաստաթղթում։


Այդպես, տվյալների էլեկտրոնային կրիչով փաստաթուղթն ունի պլաստիկ քարտի ձեւ՝ 85.6 x 53.98 մմ չափերով, առջեւի եւ հետեւի կողմերով: Առջեւի մասում օտարերկրյա քաղաքացու գունավոր կամ սեւ-սպիտակ լուսանկարն է՝ 30 x 40 մմ չափերով։ Բացի այդ, քարտը կպարունակի  փաստաթղթի նույնականացման համարը, նշված կլինի անձի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը եւ սեռը:


Հետեւի կողմում կլինի տեղեկություն օտարերկրացու քաղաքացիության, անձը հաստատող փաստաթղթի մասին։ Այդ մասին կլինի նաեւ տվյալների էլեկտրոնային կրիչը՝ անհպում ինտերֆեյսով միկրոսխեմայի տեսքով, որը տվյալներ կպարունակի օտարերկրյա քաղաքացու մասին, ում տրվել է այդ փաստաթուղթը։ Բացի այդ, չիպը կպարունակի ցուցամատների պապիլյար նախշերի էլեկտրոնային պատկերը, իսկ եթե դրանք հնարավոր չէ սկանավորել, ապա` մյուս մատների պապիլյար նախշերը։


Ներքին գործերի նախարարության հրամանի համաձայն՝ օտարերկրացիների կողմից պարտադիր մատնադրոշմումը եւ լուսանկարումը հաստատող փաստաթղթերը, այդ թվում՝ տվյալների էլեկտրոնային կրիչով, դրանց գրանցումից հետո մուտքագրվում են փաստաթղթերի բլանկերի ստացման գրանցամատյանում։ Պաշտոնատար անձը դրանում պետք է մուտքագրի տրված փաստաթղթի բլանկի սերիան եւ համարը, դրա տեսակը` թղթի վրա կամ էլեկտրոնային կրիչով քարտի տեսքով, ինչպես նաեւ թողնի իր ստորագրությունը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր