Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ՌԴ-ն ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության          «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը       Տեսանյութ.Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես    

06 նոյ 2023 13:30

Առաջիկայում հնարավոր է վերադարձ Երևան, Գեղարքունիք և Սյունիք․ ադրբեջանցի պատգամավոր

Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմե՞լ է Ադրբեջանի կառավարությանը՝ կապված Խանքենդիի (Ստեփանակերտ) հայ բնակչության վերադարձի հետ, իսկ ինքը պատրա՞ստ է արևմտյան ադրբեջանցիներին հորդորել վերադառնալ Երևան և Գոյչա (բառացի Սևան, ընդհանուր առմամբ՝ Գեղարքունիքի մարզ)։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, այդ երկրի սոցիալական հետազոտությունների կենտրոնի խորհրդի նախագահ Զահիդ Օրուջը։

«Վերջին երկու հարյուր տարիների ընթացքում մեր ազգային հարստությունը թալանվել է առնվազն 7 անգամ, սակայն այն տարածաշրջանում, որտեղ մենք այժմ ապրում ենք, վերջին 30 տարիների ընթացքում ադրբեջանցիները դարձել են տնտեսապես ավելի հարուստ և հեղինակավոր, քան հայերը», - ասել է ազգայնամոլ գործիչը։

Նրա խոսքով, «ի տարբերություն իրենց հաղթանակի 27-ամյա երկար ճանապարհի, վերադարձը Երևան, Գեղարքունիք և Սյունիք կարող է տեղի ունենալ մոտ ապագայում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր