Իրանը փակել է Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի շուրջ 20 տոկոսը և իրականացվում է գազի փոխադրում          Արարատի ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել է       Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհին բախվել են «Foton»-ը և «Nissan»-ը    

06 նոյ 2023 16:10

Պուտինը նախագահի պաշտոնում ավելի երկար է մնացել, քան Ստալինի ժամանակներից ի վեր ցանկացած այլ ռուս կառավարիչ՝ առաջ անցնելով անգամ Բրեժնևից որոշել է մասնակցել 2024-ի նախագահական ընտրություններին

Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ Վլադիմիր Պուտինը որոշել է մասնակցել մարտին կայանալիք նախագահական ընտրություններին, ինչը թույլ կտա նրան մնալ իշխանության ղեկին առնվազն մինչև 2030 թվականը:

«Պուտինը, որին Բորիս Ելցինը նախագահությունը փոխանցել է 1999 թվականին, նախագահի պաշտոնում ավելի երկար է մնացել, քան Իոսիֆ Ստալինի ժամանակներից ի վեր ցանկացած այլ ռուս կառավարիչ՝ առաջ անցնելով անգամ Լեոնիդ Բրեժնևից: Հոկտեմբերի 7-ին Պուտինը դարձավ 71 տարեկան։ Նա պատրաստվում է մասնակցել ընտրություններին: Որոշումն արդեն կայացված է»,- հայտնել է աղբյուրներից մեկը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր