Թեհրանում չեն բացառում,կա՛մ վստահ են, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս Ջումա          Ի՞նչ սցենար են պատրաստել միամիտ Հայաստանի և ճկուն Վրաստանի համար Արևմուտքի պայծառ դեմքով ուժերը       «Բայրաքթար AKINCI» ԱԹՍ-ն հայտնաբերել էր ջերմության աղբյուր, որը ենթադրաբար եղել էր Իրանի նախագահի ուղղաթիռինը    

07 նոյ 2023 18:34

Իրանին զսպելու համար ԱՄՆ-ի «Ֆլորիդա» միջուկային սուզանավը մտել է Պարսից ծոց

ԱՄՆ «Օհայո» դասի «Florida» միջուկային սուզանավը մտել է Պարսից ծոցի ջրեր, քանի որ Վաշինգտոնը ցանկանում է ուժ ցուցաբերել և զսպել Թեհրանին՝ Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումից խուսափելու համար: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Պենտագոնի աղբյուրներին։

Ինչպես գրում է գործակալությունը, «Ֆլորիդա» սուզանավը, թեև միջուկային է, սակայն միջուկային զենք չի կրում։ Այն կարող է զինված լինել մինչև 154 Tomahawk թևավոր հրթիռներով և կարող է տեղավորել ԱՄՆ ռազմածովային ուժերի մինչև 66 հատուկ ջոկատայիններ:

Նոյեմբերի 6-ին Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ասել էր, որ Միացյալ Նահանգները «Օհայո» դասի սուզանավ է ուղարկել Մերձավոր Արևելք, ինչը անհրաժեշտ է ԱՄՆ զինվորականների անվտանգությունն ապահովելու համար։ Ոչ մի խոսք չկար, թե որ ամերիկյան սուզանավն է ուղարկվել Մերձավոր Արևելք կամ կոնկրետ որտեղ է այն տեղակայված։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր