Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում       Թույլ չենք տա, որ Հարավային Կովկասում նորից խարույկ վառեՆ.Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ    

08 նոյ 2023 11:31

Պատրաստ եղեք, վավանից գնում են Եվրոպա՝ հավանաբար թարմացված առաջադրանքներ ստանալու

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նոյեմբերի 9-ին և 10-ին Բրյուսելում տեղի կունենա «Հայաստանի քաղաքական ապագայի ռազմավարությունը» խորագրով մեծ կոնֆերանս-հանդիպում, որին մասնակցելու են եվրոպացի մի շարք պաշտոնյաներ, նաև ՀՀ ախք Արմեն Գրիգորյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փորձագիտական դաշտի անվան տակ' Դավիթ Սանասարյանը, Ստյոպա Սաֆարյանը, Ռուբեն Մեհրաբյանը, մի խոսքով, ամբողջ արևմտյան քարոզիչների խումբը և բարձրագույն իշխանության տասնյակ պաշտոնյաներ։ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը դեռ հաստատված չէ։

Բրյուսելում հանդիպմանը Հայաստանի քաղաքական ապագայի ռազմավարության թեմայով ելույթ կունենա ու ծրագրեր կներկայացնի նաև հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինը։ Հիշեցնեմ, նա ականատես է եղել 2019-ի Նիկոլի ու նրա մամուլի քարտուղարի մասնակցությամբ խոսակցությանը, որտեղ հստակ նշվել է պայմանավորված պատերազմի մասին։ Հետագայում նույն Լապշինը հրաժարվեց իր խոսքերից՝ ասելով, թե ինքը այդքան արժեք չունի, որ Հայաստանի իշխանությունը իր հետ նման հարցեր քննարկի։ Հիմա նույն Լապշինը Բրյուսելում է քննարկում ու անգամ առաջարկներ անում Հայաստանի քաղաքական ապագայի մասին։

Մի խոսքով, պատրաստ եղեք, որ նոյեմբերի 9-ից սկսած մի քանի օր Հայաստանի իշխանությունը և նրանց սպասարկող արևմտյան քարոզիչները լքելու են մեզ, գնում են Եվրոպա՝ հավանաբար թարմացված առաջադրանքներ ստանալու»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր