Տեսանյութ.Ձեր հրաժարականով կվերադարձնենք հայոց Եռատոնը, որը գողացել եք          Հանրահավաք Հանրապետության հրապարակում. Տեսանյութ       Տեսանյութ.Ոստիկանական մեծ ուժեր են բերվել Հանրապետության հրապարակ    

08 նոյ 2023 13:30

Հայ-թուրքական սահմանը մինչ օրս պաշտոնապես շարունակում է փակ մնալ.Առաջին անգամ հրապարակվել է հայ-թուրքական «Մարգարա» անցակետով մուտք ու ելքի ցուցանիշը

ՀՀ վիճակագրական կոմիտեն առաջին անգամ հրապարակել է հայ-թուրքական «Մարգարա» անցակետով իրականացված մուտքերի և ելքերի գրանցումների վերաբերյալ տվյալները: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է՝ ուսումնասիրելով ՀՀ բնակչության տեղաշարժերի վերաբերյալ ՎԿ-ի կայքում հրապարակված պաշտոնական ցուցանիշները:


Ըստ այդմ՝ 2023թ. հունվար- սեպտեմբեր ամիսներին հայ-թուրքական «Մարգարա» սահմանային անցակետով Թուրքիայից Հայաստան է մուտք գործել ՀՀ անձնագիր ունեցող 38, իսկ դուրս եկել 10 քաղաքացի: Սահմանային գրանցման հաշվեկշիռը կազմել է 28: Այս ցուցանիշն ամենայն հավանականությամբ արտացոլում է այս տարվա փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո հիշյալ անցակետով հումանիտար բեռ տեղափոխած հայ վարորդների, ինչպես նաև Հայաստան վերադարձած մեր փրկարարների թվաքանակը: 




Նկատենք, որ նախորդ տասնամյակների ընթացքում Մարգարայի սահմանային անցակետով մուտքեր և ելքեր չեն գրանցվել:


Նշենք, որ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից մեկ օր անց՝ 2023թ. փետրվարի 8-ին, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության որոնողափրկարարական թիմի 27 անդամներ գործուղվել էին Թուրքիայի Ադըյաման քաղաք և մինչև փետրվարի 16-ը մասնակցել երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին: Իսկ փետրվարի 11-ին և 15-ին ընդհանուր 112 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնված հայկական բեռնատարները հատել էին հայ-թուրքական Մարգարա-Ալիջան (Իգդիր) ցամաքային սահմանը և ուղևորվել Թուրքիա:


2023 թվականի գարնանը Մարգարա գյուղի անցակետի տարածքը փոխանցվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տնօրինությանը։ Հաշվի առնելով, որ Մարգարա գյուղի նախկին մաքսատան շենքը շահագործման ենթակա չէ, Հայաստանի իշխանությունները նոր անցակետ են կառուցում, որի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։


Հիշեցնենք, որ 1993թ. Թուրքիան միակողմանիորեն փակել է Հայաստանի հետ ցամաքային սահմանը: Չնայած ՀՀ իշխանությունների գործադրած դիվանագիտական ջանքերին, հայ-թուրքական սահմանը մինչ օրս պաշտոնապես շարունակում է փակ մնալ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր