Տեր Վրթանես քահանա Բաղալյանի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել          Իրենց իսկ հրավիրած «հավաքից» փախչող «տասնյակի» տեսարանը ամենանողկալի պատկերներից մեկն էր       Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար    

09 նոյ 2023 13:36

Տեսանյութ.Ինչպե՞ս են առանձնատան թաքստոցից բերման ենթարկում Սուրիկ Խաչատրյանի որդուն

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել հավաստի տվյալներ, որ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածի հատկանիշներով հետախուզվող Տիգրան Խ.-ն թաքնվում է Երևանի Ուլնեցու փողոցի մի առանձնատանը: Հետագա միջոցառումերի և քննչական գործողությունների արդյունքում նոյեմբերի 9-ին նա հայտնաբերվեց առանձնատան թաքստոցում և ներկայացվեց նախաքննության մարմին: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։


Այս տարվա հունիսի 19-ին, ժամը 21.40-ին, «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության էր դիմել մի տղամարդ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ նա վնասվածքը ստացել էր Գորիսի Արցախյան խճուղու ավտոտեխսպասարկման կետում` վերոհիշյալ Տիգրանի հետ վիճաբանելու ընթացքում նրա մոտ ապօրինի պահվող հրազենից արձակած կրակոցի հետևանքով։


Հանգամանքները պարզվում են։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր