Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

09 նոյ 2023 13:17

Wildberries-ը Հայաստանում սկսում է ալկոհոլային խմիչքների վաճառք

Շուկայում հայտնվել են ոգելից խմիչքներ, որոնց վաճառքն արդեն հասանելի է Հայաստանում գնորդներին։ Հաճախորդները կկարողանան պատվիրել գինիների և ոգելից խմիչքների մեծ ընտրանի՝ առանց տանից դուրս գալու: Առցանց հարթակն արդեն առաջարկում է հարյուրավոր տարբեր ալկոհոլային խմիչքներ, այդ թվում՝ կարմիր, սպիտակ և փրփրուն գինիներ, վիսկի, ջին և ռոմ: Ալկոհոլային խմիչքների միացված արտադրողների ու դիստրիբյուտորների շրջանակն ու թիվը մշտապես կավելանա։ Wildberries-ը ուշադիր է այս կատեգորիայի անվտանգության նկատմամբ. նախքան գնումը սկսելը, պահանջվում է գնորդի տարիքը: Մինչ գնումներին անցնելը պահանջվում է գնորդի տարիքը, իսկ ստանալու համար գնորդը պարտադիր պետք է ներկայացնի տարիքը հաստատող փաստաթուղթ: «Wildberries-ի առաքելությունն է օգնել փոքր և միջին բիզնեսին զարգանալ և գտնել իրենց հաճախորդներին: Հետևաբար, կայքում ներկայացված կլինեն ինչպես տեղական արտադրողներն ու դիստրիբյուտորները, այնպես էլ այլ երկրների խոշոր մատակարարները:
Մենք ուրախ ենք ձեռնարկատերերին տրամադրել վաճառքի ևս մեկ հարթակ և հաճախորդներին տրամադրել ընդլայնված տեսականի»,- մեկնաբանել է Wildberries-ի մամուլի ծառայությունը։

Օնլայն գնումների զարգացման հայկական ասոցիացիա նախագահ Արտակ Սարգսյանի խոսքով՝ այս նախագիծը կարող է հաջող քայլ լինել Հայաստանում առցանց գնումների զարգացման ուղղությամբ։ Նման հանրաճանաչ առցանց հարթակում վաճառելու հնարավորությունը լավ այլընտրանքային վաճառքի ալիք է և շոշափելի խթան՝ ակտիվության աճի և շուկայի ծավալների ընդլայնման համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր