Ինչո՞ւ հենց Արցախի` Ջրականի, օկուպացված տարածքներից.Պատահակա՞ն, թե՞ սարքված էր ուղղաթիռի կործանումը          Վախենալով Ադրբեջանի նվիրատվությունների կորստից՝ Վատիկանը շրջվել է Ադրբեջանի կողմը       Կիրանցում գիշերը գաղտնի 3 սահմանային սյուն է տեղադրվել, կողքին դիմակավորված սահմանապահներն են    

09 նոյ 2023 15:12

Գեյերը և տրանսսեքսուալները կարող են կնքվել Հռոմի Կաթոլիկ եկեղեցում եւ լինել «կնքողներ» եւ հարսանիքների վկաներ

Vatican News տեղեկատվական  պորտալում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ տրանսսեքսուալները կարող են կնքվել Հռոմի Կաթոլիկ եկեղեցում եւ լինել «կնքողներ» եւ հարսանիքների վկաներ։ Փաստաթուղթը ընդարձակ պատասխանն է այն հարցերի, որոնք տվել է բրազիլացի եպիսկոպոս Ժոզե Նեգրին հուլիսին, այն ստորագրվել  է հավատքի դոկտրինի դիկաստերիայի (կենտրոնական գերատեսչության) պրեֆեկտ, կարդինալ Վիկտոր Մանուել Ֆերնանդեսի կողմից։


Նշվել է, որ հոկտեմբերին Վատիկանի այս դիրքորոշումն արժանացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հավանությանը։


Փաստաթղթում հավաստիացվում է, որ տրանսսեքսուալներն ունեն կնքվելու հնարավորություն, եթե անգամ հորմոնալ բուժում են անցել կամ փոխել սեռը։ Սակայն հիմնական պայմանը հանրային սկանդալի առաջացման կամ հավատացյալների ապակողմնորոշման բացակայությունն է։


Նույնասեռական զույգերի երեխաների (եթե անգամ ծնվել են փոխնակ մայրերից) կնքման վերաբերյալ փաստաթուղթը հավաստիացնում է, որ դիկաստերիան թույլ է տալիս նրանց կնքվել, եթե կա իրական հույս, որ նրանք կդաստիարակվեն կաթոլիկ հավատքով։


Փաստաթուղթը  ընդունում է նաեւ տրանսսեքսուալների հնարավորությունը՝ հանդես գալ որպես «կնքողներ» որոշակի պայմաններում։ Սակայն այդ դեպքերում խորհուրդ է տրվում զգուշություն ցուցաբերել եւ կանխել սկանդալի կամ եկեղեցական հանրույթի ներսում ապակողմնորոշման հնարավորությունը։


Գեյերի համար, որոնք ցանկանում են հանդես գալ որպես կնքողներ, նմանատիպ դիրքորոշում է ձեւավորված։ Սակայն ընդգծվում է, որ նման դեպքերում անհրաժեշտ է, որպեսզի մարդը կյանքը վարի կաթոլիկ հավատքի եւ պարտականությունների համապատասխան։ Դիկաստերիան կոչ է անում զգուշություն ցուցաբերել մկրտության խորհրդի պաշտպանության համար։ Վատիկանի գերատեսչությունը նաեւ որեւէ խոչընդոտ չի տեսնում այն հարցում, որպեսզի նույնասեռականները կատարեն վկաների դեր հարսանիքներում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր