Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, բայց իրավիճակը շատ տարօրինակ, արտասովոր է          Տեսանյութ.Ապրել եմ Կալուգայում, ասել են՝ կալուգացի Սամո, չեն ասել՝ չմn Նիկոլ       «Գրանդ Սպորտ»-ի խաչմերուկում բախվել են «Jeep Compass», «Hyundai», «BYD» մակնիշի ավտոմեքենաները    

08 մայիս 2025 22:00

Հռոմի նոր Պապ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրանսիս Պրևոստը, նա վերցրել է Լևոն XIV անունը

Հռոմի նոր Պապ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրանսիս Պրևոստը, նա վերցրել է Լևոն XIV անունըՊաշտոնապես ընտրվել է Հռոմի 267-րդ Քահանայապետը՝ Կարդինալ Ռոբերտ Ֆրանսիս Պրևոստը։

Վատիկանում Սուրբ Պետրոս տաճարի կենտրոնական պատշգամբից ավանդական «Annuntio vobis gaudium magnum: habemus Papam!» («Ձեզ եմ ավետում մեծ ուրախություն, Քահանայապետ ունինք») խոսքով լուրը փոխանցեց նախասարկավագ կարդինալ Դոմինիկ Մամբերթին։

Նոր պապն ընտրել է Լևոն XIV անունը։

Կարդինալ Պրևոստն ամերիկացի է։ Նա երկար տարիներ ծառայել է տարբեր մայրցամաքներում, այժմ դարձել է աշխարհի Կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավարը՝ փոխարինելով հանգուցյալ Ֆրանցիսկոս պապին։ Սա կարևոր շրջադարձային պահ է ինչպես Վատիկանի, այնպես էլ համաշխարհային հավատացյալ համայնքի համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր