Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի մասով որոշում ունի. ինչ է սպասվում. «Ժողովուրդ»          ՔՊ-ն հույսը դրել է մարդագողության վրա․ «Հրապարակ»       Հովիկն ու Ջոնիկը միասին են դատվում․ «Հրապարակ»    

09 նոյ 2023 17:13

Ռուսաստանն Ուկրաինայում պատերազմը շարունակելու համար «զոհաբերել է զենքի արտահանման» մի մասը, օրինակ՝ Հնդկաստանի և ՀՀ-ի համար, փորձում է վերադարձնել արտահանված ռազմական տեխնիկան

Ամերիկյան The Wall Street Journal թերթը գրել է, որ Ռուսաստանը փորձում է հետ գնել մարտական ուղղաթիռների շարժիչները, որոնք նախկինում արտահանել էր Պակիստան, Եգիպտոս, Բելառուս և Բրազիլիա՝ ցանկանալով այս կերպ լրացնել Ուկրաինայի հետ պատերազմում տեխնիկայի մեծ կորուստների պատճառով սպառազինությունների պակասը:


Նշվում է նաև, որ Ռուսաստանն Ուկրաինայում պատերազմը շարունակելու համար «զոհաբերել է զենքի արտահանման» մի մասը, օրինակ՝ Հնդկաստանի և Հայաստանի համար նախատեսված զենքերը տեղափոխելով առաջնագիծ:


«Հայաստանը, մասնավորապես, ստացել է միայն փոքր քանակությամբ զինամթերք համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար, ինչպիսիք են «Գրադ»-ը և «Ուրագան»-ը»,- նշված է հոդվածում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր